Ալարկոտության մասին

Ուրեմն․

Ես լիքը մարդիկ գիտեմ, ովքեր սիրում են ասել, որ իրենք ալարկոտ են, որ ալատկոտությունը շատ բնորոշ է իրենց, բայց որպես կանոն, տենց մարդիկ ունենում են էնքան շատ հետաքրքրություններ, ու էնքան շատ բաներ մեջ են խորանում, որ էլ դու սուս։ Ուրեմն էլ ո՞նց են իրենք ալարկոտ։ Հա՜, երեւի ալարում են վեր կենալ ու լույսը անջատել, կամ նման մի բան։

Բայց կան մարդիկ, ովքեր օրերով տանը գցած ֆիլմ են նայում, գրեթե հետաքրքրություններ չունեն, կամ եթե ունեն, ապա շատ մակերեսային, բայց չեն ալարում վեր կենալ լույսը անջատել, ուրեմն նրանք ալարկոտ չե՞ն։

Էս տարբերությունները հաշվի առնելով, ես հասկանում եմ, որ ուրեմն այն մարդիկ, որ թեկուզ սկզբում ինչ֊որ բանով հետաքրքրվում են, բայց հետո ինչ֊որ չեն խորանում, այ իրենց այդ խորացող չլինելու մեջ, իրոք կարելի է գտնել ալարկոտության մաս։ Օրինակ, որ մի օր իմացար մի բանը, որ հետաքրքրեց, սկսեցիր կարդալ, հետո արդեն ուշ էր, քնեցիր, իսկ հաջորդ օրը էլ հավես չկա դրա մասին էլի կարդալու, էլի խորանալու։
Այսինքն, ես համարում եմ, որ իրականում ալարկոտ մարդիկ չեն կարող ոչնչի հասնել։ Այդ թվում եւ գիտելիքի հարցում, իսկ հիմա ինձ շրջապատող ամենախելացի ու ամենաշատ գիտելիք ունեցող մարդիկ են ասում, որ իրենք ալարկոտը, ինչը հնարավոր չէ։ Հնարավոր չէ, որ մարդը, ով կարող է տարվել ինչ֊որ բանով, ու այդ ասպարեզում լիքը գիտելիք ձեռք բերել, ալարկոտ լինի։

Այն հատկությունը, որ մարդիկ կան, որ համարում են, որ իրենք ուտելու վրա անիմաստ ժամանակ են ծախսում, ու կուզեին մի բան անել, որ մի որեւէ կերպ մեծ ժամանակահատվածը մեկ հաց ուտեին, կամ գոնե դա արվեր վայրկյաններում, ու այդքան շատ ժամանակ չտաներ, դա չի խոսում ալարկոտության մասին, դա խոսում է ժամանակ խնայելու մասին։ Բայց այդ նույն մարդը, կարող է ժամերով իրեն հետաքրքրող գործը անել, անկապ թե դա ինչքան մանրակրկիտ աշխատանք է, ինչքան բարդ է, ինչքան ռեսուրս է պահանջում։

Այսպիսով,իմ կարծիքով ալարկոտ մարդիկ, նրանք չեն, որ ունեն հետաքրքրություններ ու զբաղմունք, ու ալարում են անել անիմաստ կենցաղային ինչ֊որ գործեր, այլ նրանք են, ովքեր չունեն բավական կենտրոնանալու ընդունակություն մի ինչ֊որ բանի մեջ խորանալու, դրան լավ տիրապետելու համար։

Ինչի աղջիկները տղաներին հավասար չեն

Ուրեմն․

Ես միշտ ուզում եմ տեսնել աղջիկների ու տղաների մեջ հավասարություն հետաքրքրասիրության, զբաղմունք ունենալու, ու ամեն ինչի մեջ, բայց Հայաստանում չի ստացվում։

Որովհետեւ, եթե նույնիսկ տեսնում եմ աղջիկ, ով ինչ֊որ բանով հետաքրքրվում է, հետո, շատ հաճախ պարզվում է, որ նա դա անում է տղաների ինչ֊որ խմբի դուր գալու համար։

Այսինքն, նա գիտի, որ այպիսի տղաներին դուր են գալիս սենց աղջիկներ, ու նա կաշվից դուրս է գալիս, բայց անում է այնպես, որ լինի հենց այդպիսի աղջիկ։ Ու սկսում է հետաքրքրություն ցույց տալ, նման բաների հանդեպ։ Հաճախ սա լինում է լրիվ չգիտակցված։ Նրան թվում է, թե հետաքրքրվում է իր այդ առարկայով, բայց իրեն հետաքրքրության դրդողը իրականում ինչ֊որ մարդիկ են, ինչ֊որ մարդկանց դուր գալն է։

Ինչը երբեք չես հանդիպի տղաների մոտ։

Ու այո, ես հարգում եմ տղաներին։ Երբեւէ հանդիպե՞լ եք տղայի, որ աղջկանից կախված իր հետաքրքրությունները փոխի՝ ոչ։ Երբեւէ տեսե՞լ եք տղայի, կամ գիտե՞ք տղա, ով բացարձակ ոչ մի հետաքրքրություն չունենա։ Ես չգիտեմ։ Իսկ աղջիկ գիտե՞մ տենց։ Լիքը։

Ինչի՞ է սենց, ես չգիտեմ։

Ու այո, առաջ ավելի հեշտ էր։ Այսինքն, աղջիկները միայն արտաքինով էին տղաներին փորձում գրավել, իսկ հիմա մի մակարդակ վերեւ են, իրենց ներքինն են «փոխում», որ գրավեն։

Իհարկե, իրականում, ոչ մի բան էլ փոխված չի լինում, ու տղաները մի որոշ ժամանակ շփվելուց հետո, հասկանում են, որ այդ աղջիկը այն իրենց պատկերացրած աղջիկը չէ։

Ես առաջ ահավոր նեղվում էի, որ մտածում էի, որ այ տենց աղջիկները, իրականում էդքան չկան, բայց լիքը տպավորություն են թողնում, իսկ հիմա մտածում եմ, ով խաբվելու է, թող խաբվի։ Թե խաբվեց, ապա իրեն հենց խաբվելն էր պետք։

Հա, ու էդ դուր գալու պատճառով էնքան բան է վատ լինում։ Ասենք ինչի՞ են լիքը աղջիկներ գալիս Բարքեմփ։ Ինչի՞ են հիմար պրեզենտացիաներ անում, որովհետեւ ուզում են դուր գալ համապատասխան տղաների խմբի։

Հարգեք ձեզ աղջիկներ, որ տղաներն էլ հարգեն։ Մի արեք ոչ մի բան ուրիշի համար։ Լավ գիտակցեք, թե ինչն է ձեզ իրականում դրդում ինչ֊որ բան անել։ Հետաքրքրությունը այդ ինչ֊որ բանի մեջ, թե տղաների՞ մեջ։

 

թութականալու արվեստի մասին

Ուրեմն․
Մարդիկ կան, որ ուիրշ մարդկանց հետ շփվելուց կամ ասենք գրքեր կարդալուց, ինչ-որ բաներ են վերցնում, որոնք առանձին շատ լավն են, բայց իրենց հետ կապ չունեն։

Օրինակ արժեքներ են վերցնում, որոնք իրենց հետ կապ չունեն, բայց ինչ-որ մարդկանց դուր գալու համար իրենք ամեն գնով մտնում են այդ՝ իրենց համար կեղծ ու ոչ բնական արժեքների մեջ, ու իրենց ստիպում են մի կերպ դրանով ապրել։ Հետո մի օր, կամ այդ ինչ-որ մեկին դուր գալու ձգտումը հոգնացնում է իրենց, կամ էլ այդ մարդը չի հետաքրքրում իրենց, ու սկսում են հրաժարվել այդ արժեքներից։ Ու բացի հրաժարվելուց, սկսում են նաև բողոքել, թե բա  ես քեզ համար էս արժեքներին էի հետևում, բայց դու չգնահատեցիր։

Ու իհարկե պիտի չգնահատեր՝

0․ դա դու չէիր, դու կեղծում էիր քեզ, իսկ մարդիկ գնահատում են իսկականը,

1․ Ինչքան էլ աշխատեիր քեզ վրա, միևնույնն է դու չէիր կարող լրիվ լինել այն, ինչ աշխատում էիր լինել։

Նույնը հետաքրքրություններն են։

Ու մեր հասարակությունում, միշտ աղջիկներն են տղաներին դուր գալու համար փոխում իրենց հետաքրքրությունները,

դրա պատճառները ես տեսնում եմ սենց՝

0․ նրանք կայուն չեն իրենց հետաքրքրություններում,

1․ ու եթե անկեղծ լինենք, ապա շատերի դեպքում, հիմնական  հետաքրքրությունը հենց տղաներն են

(ավելի մանրամասն պատճառները մյուս տեքստերում)։

Ու գրեթե նույն պատճառներով, տղաները չեն փոխում իրենց հետաքրքրությունները, քանի որ նրանք ինչ-որ բանով հետաքրքրվելուց իրոք տարվում են դրանով, այսինքն դեպքերի մեծամասնությունում, տղաները միշտ ունեն հիմնական զբաղմունքների, իսկ աղջիկների զբաղմունքները գալիս-գնում  են տղաների հետ։ Իհարկե երբեմն նրանք դրանց որոշ մասը պահում է, քանի որ այլ տղաներին կպցնելու համար դա հարմար միջոց կարող է լինել, բայց եթե նպատակակետ տղան չընդունի դա, նրանք արագ կփոխվեն։ Ու հարաբերություններից հետո կզգան դատարկություն։

Որովհետև երբեք պետք չէ քո ներքին դատարկությունը լցնել մարդկանցով՝ այն, ինչ շատ հաճախ անում են մեր հասարակության աղջիկները։

Մարդիկ գալիս-գնում են, իսկ հետաքրքրությունները մնում։ Ուրեմն եղեք իսկական, մի փոխվեք տղայից տղա կամ աղջկանից աղջիկ կամ ֆիլմից ֆիլմ, փորձեք ինքներդ ձեզ ավելի լավ ճանաչել, ու շրջապատից կսկսեք ավելի քիչ բան պահանջել։