La Haine․ Ատելություն

Սթրիթ արթը ահավոր «պաշտոնականացել» ա վերջին տարիներին, ու դա ինձ դուր չի գալիս, երեւի։ Էն, ինչ Բենքսին ասում էր, որ սթրիթ արթը, գրաֆիտին ցանկացած մարդ կարող ա տեսնի փողոցում, դու չպիտի գնաս պատկերասրահներ, որ նայես դրանք, որովհետեւ իրականում արվեստը միշտ էլ փողոցում ա, ու դու չպիտի հատուկ կրթություն ստանաս էդ արվեստը հասկանալու համար, նույն Բենքսին էս ամենից շեղվել ա հիմա։ Որովհետեւ ինքը արդեն անուն ունի։ Անունը փոխում ա ամեն ինչ։ Սթրիթ արթը ահավոր փոխվել ա Բենքսիից հետո, դարձել ա ավելի ու ավելի շատ արթ ու ավելի ու ավելի քիչ սթրիթ։ «Ատելություն» ֆիլմում մի դրվագ կա՝

աշխարհը մերն ա

երբ էս գովազդի կողքով անցնելուց, արաբ տղան՝ Սաիդը, «Աշխարհը ձերն է»֊ն փոխում ու դարձնում ա «Աշխարհը մերն է»։ Իմ համար սթրիթ արթը էս ա։ Ոչ թե սիրուն սարքած տրաֆարետները, հազար ժամ ֆոտոշոփ արած սիրուն նկարները, որ բերում կպցնում են պատերին, ու հաստատ ոչ քաղաքապետարանի ֆինանսավորած դալանների նկարչությունը։ Երեւանի պատերին ամենաշատը էս հանպատրաստից արվեստն ա պակասում։

Ֆիլմը երեք տղաների՝ Վինցի (հրեա), Սաիդ (արաբ), Հյուբեր (սեւ) մասին ա, ովքեր ապրում են հատուկ էմիգրանտների համար նախատեսված թաղամասում, ներկայացված ա իրենց կյանքից մոտ մի 24 ժամ։ 24 ժամ, որը հետեւել ա Ոստիկանության հետ բախումներին, որի ընթացքում լիքը մեքենաներ են վառվել, Հյուբերի մարզասրահն ա վառվել, ինչպես նաեւ Վինցի քրոջ դպրոցը։ Հյուբերը բռնցքամարտիկ ա, ով նաեւ, թեթեւի մեջ, զբաղվում ա թմրանյութի վաճառքով։

Ֆիլմում ամենահետաքրքիրը իմ համար ոստիկանության ու էս տղաների հարաբերություններն են։ Ռեժիսորը ոստիկաններին ահագին բացասական ա ներկայացրել, բաժանմունքում ծեծելով, ստորացնելով բռնվածներին։ Ռասիստական կերպար ունեն ոստիկանները։ Բայց ինձ էդ քիչ էր հետաքրքրում ֆիլմում, որովհետեւ էնպես չի, որ էս տղաները, ամեն մեկն իր հերթին ռասիստ չի։ Իրանք էլ ռասիստ են տեղացիների հանդեպ, ու էդ արտահայտվում ա, օրինակ, էն պահին, երբ Վինցը, Սաիդն ու Հյուբերը գնում են ինչ֊որ ցուցահանդես ֆրանսիացի նկարիչների, ու գնում են նկարիչներին ձեռ առնելու համար․ մենակ նկարիչներին չէ, բոլոր ներկաներին։

Այսինքն էդ վերաբերմունքը ահագին փոխադարձ ա ու դժվար ա գտնել, թե որտեղից ա սկսել։ Բայց սկսելուց ավելի կարեւոր ա, թե ոնց վերջացնել դա։ Ու ստեղ նորից գալիս ա ոստիկանության դերը։ Ոստիկանները ֆիլմում շատ կիսա էին։ Ոնց որ մեկ էլ կատաղեն ու հարձակվեն, իսկ հետո թեթեւացնեն էդ հարձակումը, դրանով նպաստելով, որ էս երիտասարդները իրենց համ ճնշված զգան, համ էլ դիմադրելու ռեսուրս ձեռք բերեն (ոստիկանության նահանջների ժամանակ)։

Ֆիլմը հետաքրքիրն ա, թե էդ թաղամասի կյանքով, թե նրանով, որ աղջիկները էդ բակերում չեն լինում, միայն տղաներն են բակում շփվում (տանիքներին էլ)՝ տարիքից անկախ։ Նույնիսկ շատ փոքր տարիքի աղջիկներ չկան դրսում։ Թե էդտեղ եղած կրիմինալից հեռու մնալ փորձող երիտասարդներով ու իրանց հետաքրքրություններով, որոնք դուրս են բոլորի ուշադրությունից ու նյունացվում են կրիմինալի հետ, թե էդ երիտասարդների ոհմակային հատկությամբ, որը հենց ոստիկանությունն ու քաղաքային իշխանություններն են խրախուսել։

Կարճ ասած, ֆիլմը լավ նայվում ա, անկախ Վենսան Կասելից 🙂

quote*

Men never come back. It’s the same old story. First, they went to war and didn’t come back… then they demonstrated and didn’t come back… and now they go to a spa and don’t come back. It’s a damn game!

— The Princess and the Warrior.

Բենքսիի կինոյի մասին

Ուրեմն,
այսօր նայում էի մի ֆիլմ, որը ցանցում տարածված է որպես Exit Through the Gift Shop: A Banksy Film, իսկ իրականում պետք է լիներ «Ելք նվերների խանութի միջով․ Բենքսիի Թերիի մասին ֆիլմ»։

Ֆիլմի ամբողջ ընթացքում, Թերին պատմում է իր մասին, ու երբ Բենքսին է խոսում, նա նորից խուսում է Թերիի մասին։ Առհասարակ, սա այն ֆիլմերից էր, որ գրում են մեկի անունը, նրան մի երկու կադր ցույց տալիս, որ իրենց գործը առաջ տանեն։ Դրանով է բացատրվում նաեւ այն, որ վերջում գրվում է

Բենքսին այլեւս չի նկարվելու որեւէ վավերագրական ֆիլմում։

Իրականում, ֆիլմը հետաքրքիր է անցնում, եթե դրան վերաբերվենք, որպես ինչ֊որ մեկի հուշերին Բենքսիի մասին։ Ինչ֊որ մեկի, ով լրիվ տարբեր է այն գաղափարներից ու մտքերից, որ ունի Բենքսին։

Բայց ֆիլմում ինձ մի այլ բան հետաքրքրեց․ այն, որ Բենքսիի ցուցահանդեսին լիքը հոլիվուդյան աստղեր են գալիս, ու ես այնքան լավ եմ հասկանում, որ Բենքսին թքած ունի նրանց բոլորի վրա, նրանց գալ֊չգալու, ու նրանց արած արվեստի վրա, բայց մեկ է, կազմակերպված էր միջոցառումը այնպես, որ նրանք ներկա գտնվեին։

Մյուս կողմից, Բենքսին ինքն իրեն ցույց տվող չէ, ու նա տենց տեղ էր տալիս այդ մր․ Բյրենվոշին՝ Թերիին, ով լրիվ հասարակ տղա էր, ոչ այնպես հասարակ ինչպես Բենքսին է սիրում։ մր․ Բրեյնվոշի ցուցահանդեսը, ինձ համար լրիվ կապիտալիստական էր, իսկ այ Բենքսիի գրաֆիտիները այսպես՝

կամ

իմ նկատած այս «հակասության» պատասխանը կա   այս տեքստում։

Ու այո, ես կարծում եմ, որ մր․ Բյրենվոշը լրիվ ցրել է կամ Օբեյից, կամ Բենքսիից։ Ու նրա արած գործերը հեչ հետաքրքիր չեն։

Ի դեպ, նայեք հոլովակը, այն հետաքրքիրն է։

Իմաջինարիումի ու սատանայի մասին

Ուրեմն․
Իմաջինարիումը էն ֆիլմերից է, որ նայելուց լիքը ճնշվում ես, զգում ես, որ էդ եթե քո կողքին լիներ, կամ առավել եւս եթե դու հենց գլխավոր հերոսներից մեկը լինեիր կխեղդվեիր, սրտի նեղությունից կմեռնեիր։

Բայց դա մի կողմ, ես ուզում եմ խոսեմ էս ֆիլմի ամենասիրուն կերպարի՝ սատանայի մասին։ Ասենք էդքա՞ն լավը ։Ճ
Նախ նշեմ, որ էն հատվածներում, որտեղ սատանան է երեւում գրեթե միշտ բլյուզ է միանում, ու էդ հավես տրամադրություն է ստեղծում։

Բայց ամենակարեւոր բանը, որ կա, դա այն է, որ սատանան իմ կարծիքով ստեղ հեչ չար չի։ Այսինքն, ես ինչ֊որ մեկին չար եմ համարում այն դեպքում, երբ նա քո փոխարեն որոշում է ընդունում․ ի դեպ, անկախ նրանից դա լավ որոշում էր քեզ համար, թե ոչ։ Իսկ սատանան այստեղ, մարդկանց միշտ տալիս է ընտրելու հնարավորություն։ Մարդիկ ինքներն են ընտրում իրենց համար վատը։ Ինչպես ֆիլմի սկզբում երեւացող հարբեցող հերոսը, ով մահվանից փրկվեց խոստանալով, որ էլ չի խմի, իսկ փրկվելուց հետո վազեց մոտակա փաբը։

Ու էս գիծը ամբողջ ֆիլմի ընթացքում կար։
Հա, որպես վատ բնութագրող կողմ, դա սատանայի ազարտ, խաղ սիրելն էր, սակայն Պառնասը ինքն էլ էր սիրում խաղեր ու ազարտի մեջ էր ընկնում, ու այո, սատանան դրանից օգտվում էր։ Իմ կարծիքով, Պառնասի կերպարի էդ թույլ հատկությունների մեջ խտացված էր ամբողջ մարդկության թուլությունները։

Նաեւ, շատ սիրուն պահ կար, ֆիլմի սկզբում, երբ սատանան գալիս է Պառնասի մոտ։ Այդ ժամանակ տեղի է ունենում խոսակցությունը, որը այնքան բնորոշ է հավատացյալ մարդկանց, ովքեր հերքման մեջ էլ են ապացույց գտնում։

սատանա։ իսկ ի՞նչ եք դուք անում այստեղ։
Պառնաս։ Պատմում ենք պատմություններ։
սատանա։ Իսկ ի՞նչ պատմություններ
Պառնաս։ Պատմություններ, որոնք պահում են Երկիրը։ Պատմություններ, առանց որոնց ոչինչ չի լինի։
սատանա։ Դու ասացիր ոչի՞նչ։ Ուրեմն դու ասում ես, որ եթե հիմա դուք այստեղ դադարեք պատմություններ պատմել, էլ ոչինչ գոյություն չի՞ ունենա՝ տիեզերքը, մոլորակները․․․
Պառնաս։ Քիչ թե շատ այն է, ինչ նկատի ունեի։
սատանա։ Ու դու հավատո՞ւմ ես դրան։ Անհավատալի է։ Դու հավատո՞ւմ ես մի բանի, որը այդքան հեշտ է հերքել։
Պառնաս։  Էդպես չեմ կարծում։
սատանա։ Հասկանում եմ։

սատանան կանգնեցնում է պատմություն պատմողներին

սատանա։ Տե՛ս, պատմությունը էլ չի պատմվում, բայց մենք դեռ այստեղ ենք․ կրակը վառվում է, ձյունը գալիս է։ Ամեն ինչ իր տեղում է։ Ոչինչ չի փոխվել։ Մի վախեցիր, ծերուկ, ես ուզում եմ ազատել քեզ այդ անիմաստությունից։

Պառնաս։ Այս թռչունը նշան էր․․․ ես հասկացա․․․ դա նշան էր։ Ինչ֊որ մի տեղ կան այլ մարդիկ, ովքեր պատմություն են պատմում, որը հենց պահում է ամեն ինչ։ Մենք չենք կարող բոլորս միասին դադարել պատմություններ պատմել։

Մնացած կերպարները ինձ համար լրիվ երկրորդ պլան էին մղվել։ Օրինակ Պառնասի աղջիկը, ով այնքան էլ չէր հավատում հոր պատմություններին, կամ Անտոնը, ով կուրորեն հավատում էր։

Իսկ Պառնասը ինքը, ինչպես ասացի մարդկային թուլությունների խտացում էր, նրա ցանկությունները՝ հավերժ ապրել, ինչ֊որ խաղ հաղթել, ազարտի մեջ ընկնել, խիստ մարդկային են։

Իսկ նա, ում հետեւից երկար ժամանակ ընկել էր մահը, պարզապես լպրծուն տիպ էր, խոսելն անգամ ավելորդ է։

 

շարունակելի