Amores Perros

Նայեցի Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտույի «Amores Perros»-ը։ Ահագին ծանր նայվեց շների կռիվների պատճառով։
Ֆիլմում 3 տարբեր պատմություններ են, նույն Մեխիկոյի կյանքի «տարբեր կողմերը» ու պատմությունները հատվում ու իրար հետ կապվում են մի ավտովթարով։ Դիտողին հենց ֆիլմի սկզբից Գոնսալես Ինյարիտուն ցույց ա տալիս ավտովթարի պահը, ու սկզբում՝ նայելուց մտածում էի, ո՞նց ա ֆիլմը կենդանի պահելու, չէ՞ որ ես արդեն սպասում եմ, հա սպասում եմ էդ ավտովթարին։ Ու միջանկյալ իրադարձություններին կարող ա ուշադիր ու տենց հետաքրքրությամբ չհետեւեմ։ Ոնց որ ռեժիսորն ինքը սփոյլի կինոն։ Բայց հետո կպցնում ա էկրանին, ու մի պահ նույնիսկ մոռանում ես ավտովթարի մասին։ Հետո, երկրորդ էպիզոդը լրիվ անմեղ ա սկսում ու մտածում եմ, որ լավ ա անում, որ ավելի շուտ ա ցույց տալիս ավտովթարը։ Մի քիչ պատրաստված ես լինում․ անսպասելիությունը շատ ավելի խոցելի ա դարձնում դիտողին, առանց էդ էլ ֆիլմի դրվագներում անսպասելի վատ բաները շատ-շատ են։

Օկտավիո եւ Սուսաննա

Առաջին պատմությունը Օկտավիոյի ու Սուսաննայի մասին ա․ Սուսաննան Օկտավիոյի մեծ ու թաղում հեղինակություն ունեցող եղբոր՝ Ռոդրիգոյի կինն ա։ Ֆիլմի սկզբում Ռոդրիգոյի բացասական լույսի տակ սկսում ես համակրել Օկտավիոյին, ով փորձում ա Ռոդրիոգոյի ծեծից ու ստորացումներից փրկի Սուսաննային․․․ դե փրկչի դերը միշտ էլ լավ ա ուտվում, ու էդ ընթացքում Սուսաննայի՝ իրան օբյեկտի պես պահելը, աչքից վրիպում ա։ Թվում ա, թե աղջիկը առնվազն դեմ չի Օկտավիոյի հետ փախնել։ Բայց հետո աղջկա բախտը բացվում ա՝ Ռոդրիգոյին սպանում են։ Օկտավիոն էլ կպնում ա ծտին թե՝ միասին փախնենք։ Ու ստեղ ուզում ես ասես՝ ապեեեր, դու իրա ինչի՞ն ես պետք։ Ինքը եթե քո հետ փախներ էլ, փախնելու էր Ռոդրիգոյից պրծնելու համար միայն․․․ ու դե կարող ա փողի, որ երեխեքին պահող կլինի։ Բայց դա լինելու էր ժամանակավոր։ Հիմա, երբ Ռոդրիգոն չկա, իրան էլ փախնել պետք չի, հանգիստ կապրի Ռոդրիգոյի տանը։ Ինչ ա եղել, որ։ Բայց ստեղ բացվում ա նաեւ Օկտավիոն, իրա մեջ մեկ ա մաքուր բան կա, որովհետեւ ինքը հավատացել ա, որ Սուսաննան սիրում ա իրան, որ անկապ չի քնում հետը։ Խեղճ տղա։ (Ու կապ չունի, որ ինքն իր պլաններում շատ հեռու էր գնացել, բայց Սուսաննան երբ լսել էր դրանք, չէր ասել՝ չէ, չի լինելու տենց բան։ Առնվազն չէր ժխտել․․ դե ինչ աներ խեղճ տղան)։ Ու Սուսաննան Ռոդրիգոյի թաղման ժամանակ, երբ Օկտավիոն մոտենում ա իրեն, որ հարցնի՝ միասին գնում են, թե չէ, նենց ա պատասխանում՝ ինչպե՞ս կարող ես էս պահին դրանից խոսել, ոնց որ ինքն անմեղության մարմնացում ա։ Ոնց որ ինքը չէր Ռոդրիգոյի սենյակում Օկտավիոյի հետ քնում։ Իսկ Ռոդրիգոյի մեռնելուց ի՞նչ ա փոխվում։ Ոչ մեկ մեռնելուց հետո ավելի լավը չի դառնում։ Հա, ճիշտ ա, ծեծել չի կարող :)) Օկտավիոն իրա զգացմունքներում ավելի անկեղծ ա, ու բնականաբար եղբոր մահը իրա համար ոչինչ չի փոխում։ Իսկ Սուսաննայի համար փոխում ա, ու դա նրանից չի, որ Սուսաննան ավելի «բարոյական» ա։ Բարոյականությունը միշտ էլ կռուտիտ ա, ինչ֊որ ուրիշ մոտիվներ թաքցնելու համար։ Թե ինչ մոտիվ վերեւում գրել եմ։

Դանիել եւ Վալերիա

Դանիելի ու Վալերիայի պատմությունը ավելի սովորական ա։ Ամուսնացած տղամարդ 40-ականներում, ջահել սիրուն անիմաստ ծիտ Վալերիան՝ սիրուհին։ Վալերիայի զանգել լռելը Դանիելի տուն, երբ կինն էր հեռախոսը վերցնում, էդ դրվագը էնքան հաճախ եմ կինոյում տեսել, որ մտածում եմ՝ երեւի մենակ կինոյում ա նման բան լինում։ Բավականին ծեծված դրվագ էր։ Ու հետո էլ, երբ Դանիելն ու Վալերիան սկսում են միասին ապրել ու դժվարություններն էլ հետն են գալիս, հիմա էլ զանգում են, ու Վալերիան ա հեռախոսը վերցնում՝ լռում են, Վալերիայի էդ պանիկան, ամեն ինչը, էլի բավականին ծեծված էր։ Ինձ թվում ա, որ էս պատմության մեջ ավտովթարը ավելորդ էր, ուղղակի կյանքի դժվարություններին բախվելու արագ ու էֆեկտիվ ձեւ էր․ աղջիկը վթարից հետո ահագին ժամանակ չի քայլում, պոստտրավմատիկ դեպրեսիա, ինքնասպանության անհաջող փորձ, որի հետեւանքով կորցնում ա մի ոտքը։ Ֆիլմը նոր եմ նայել, բայց հիմա էլ չեմ կարողանում հիշեմ՝ Դանիելը թողե՞ց Վալերիային, թե չէ՞ ։ՃՃ Երեւի ֆիլմում չթողեց, բայց իմ գիտակցության մեջ թողել ա։ Չգիտեմ Գոնսալես Ինյարիտուն էդ պատմությունը մինչեւ էդտեղ պատմել ա, թե կիսատ ա թողել, բայց իմ համար տրամաբանական շարունակությունը էդ ա։
Էս պատմության ամենահետաքրքիր հատվածը, այնուամենայնիվ, շունն ա ու էդ զարմանալի անտարբերությունը, որ ունի Վալերիան իր շան հանդեպ։ Ի՞նչ ա նշանակում մի քանի օր մնում ա էդ փոսի մեջ, դու էլ էնտեղ առնետ ես տեսնում ու չե՞ս քանդում ամբողջ հատակը։ Ո՞նց ա հնարավոր տենց բան։ Էդ հիստերիայի պես բռնկումներով շանը հիշելը շատ սառը ու տհաճ էր։ Ոնց որ հիշեր մենակ էն ժամանակ, երբ իրան զգում էր էդ շան նման, էդ նույն կարգավիճակում՝ լքված ու մենակ որպես սրտակից։ Հետո էլի թողնում գնում էր։ Չգիտեմ, շատ անսիրտ աղջիկ դուրս եկավ Վալերիան :)))

Էլ Չիվո եւ Մարու

Էս պատմությունը իմ տեսակետից ամենահետաքրքիրն ա, ու Էլ Չիվոն ինձ ամենադուրեկան կերպարն էր բոլորից։ Երեւի էս հատվածի մասին ամենաքիչը կգրեմ, բայց շների, փողի, իր աղջկա հանդեպ վերաբերմունքը աննկարագրելի մոտիկ էր ինձ։ Ու էդ երկուսին էլ որ թողեց իրար հետ հաշիվները պարզեն, շատ սիրուն քայլ էր։ Վարձու մարդասպանը ավելի լավ ի՞նչ կարա անի։ Հա, ու կերպարի էդ հակասականությունը՝ մի կողմից փողով սպանող (ճիշտ ա, բացատրվում ա, որ իրեն, փաստորեն, ներքաշել են դրա մեջ), մյուս կողմից շների մասին էդքան հոգացող, չի տեղավորվում պատկերացմանս մեջ։

Երեւի էսքանը։
Հա, ու ֆիլմը թույն սաունդթրեքեր ունի, մեքսիկական ռոքը շատ լավ ա գնում հետը։

La Haine․ Ատելություն

Սթրիթ արթը ահավոր «պաշտոնականացել» ա վերջին տարիներին, ու դա ինձ դուր չի գալիս, երեւի։ Էն, ինչ Բենքսին ասում էր, որ սթրիթ արթը, գրաֆիտին ցանկացած մարդ կարող ա տեսնի փողոցում, դու չպիտի գնաս պատկերասրահներ, որ նայես դրանք, որովհետեւ իրականում արվեստը միշտ էլ փողոցում ա, ու դու չպիտի հատուկ կրթություն ստանաս էդ արվեստը հասկանալու համար, նույն Բենքսին էս ամենից շեղվել ա հիմա։ Որովհետեւ ինքը արդեն անուն ունի։ Անունը փոխում ա ամեն ինչ։ Սթրիթ արթը ահավոր փոխվել ա Բենքսիից հետո, դարձել ա ավելի ու ավելի շատ արթ ու ավելի ու ավելի քիչ սթրիթ։ «Ատելություն» ֆիլմում մի դրվագ կա՝

աշխարհը մերն ա

երբ էս գովազդի կողքով անցնելուց, արաբ տղան՝ Սաիդը, «Աշխարհը ձերն է»֊ն փոխում ու դարձնում ա «Աշխարհը մերն է»։ Իմ համար սթրիթ արթը էս ա։ Ոչ թե սիրուն սարքած տրաֆարետները, հազար ժամ ֆոտոշոփ արած սիրուն նկարները, որ բերում կպցնում են պատերին, ու հաստատ ոչ քաղաքապետարանի ֆինանսավորած դալանների նկարչությունը։ Երեւանի պատերին ամենաշատը էս հանպատրաստից արվեստն ա պակասում։

Ֆիլմը երեք տղաների՝ Վինցի (հրեա), Սաիդ (արաբ), Հյուբեր (սեւ) մասին ա, ովքեր ապրում են հատուկ էմիգրանտների համար նախատեսված թաղամասում, ներկայացված ա իրենց կյանքից մոտ մի 24 ժամ։ 24 ժամ, որը հետեւել ա Ոստիկանության հետ բախումներին, որի ընթացքում լիքը մեքենաներ են վառվել, Հյուբերի մարզասրահն ա վառվել, ինչպես նաեւ Վինցի քրոջ դպրոցը։ Հյուբերը բռնցքամարտիկ ա, ով նաեւ, թեթեւի մեջ, զբաղվում ա թմրանյութի վաճառքով։

Ֆիլմում ամենահետաքրքիրը իմ համար ոստիկանության ու էս տղաների հարաբերություններն են։ Ռեժիսորը ոստիկաններին ահագին բացասական ա ներկայացրել, բաժանմունքում ծեծելով, ստորացնելով բռնվածներին։ Ռասիստական կերպար ունեն ոստիկանները։ Բայց ինձ էդ քիչ էր հետաքրքրում ֆիլմում, որովհետեւ էնպես չի, որ էս տղաները, ամեն մեկն իր հերթին ռասիստ չի։ Իրանք էլ ռասիստ են տեղացիների հանդեպ, ու էդ արտահայտվում ա, օրինակ, էն պահին, երբ Վինցը, Սաիդն ու Հյուբերը գնում են ինչ֊որ ցուցահանդես ֆրանսիացի նկարիչների, ու գնում են նկարիչներին ձեռ առնելու համար․ մենակ նկարիչներին չէ, բոլոր ներկաներին։

Այսինքն էդ վերաբերմունքը ահագին փոխադարձ ա ու դժվար ա գտնել, թե որտեղից ա սկսել։ Բայց սկսելուց ավելի կարեւոր ա, թե ոնց վերջացնել դա։ Ու ստեղ նորից գալիս ա ոստիկանության դերը։ Ոստիկանները ֆիլմում շատ կիսա էին։ Ոնց որ մեկ էլ կատաղեն ու հարձակվեն, իսկ հետո թեթեւացնեն էդ հարձակումը, դրանով նպաստելով, որ էս երիտասարդները իրենց համ ճնշված զգան, համ էլ դիմադրելու ռեսուրս ձեռք բերեն (ոստիկանության նահանջների ժամանակ)։

Ֆիլմը հետաքրքիրն ա, թե էդ թաղամասի կյանքով, թե նրանով, որ աղջիկները էդ բակերում չեն լինում, միայն տղաներն են բակում շփվում (տանիքներին էլ)՝ տարիքից անկախ։ Նույնիսկ շատ փոքր տարիքի աղջիկներ չկան դրսում։ Թե էդտեղ եղած կրիմինալից հեռու մնալ փորձող երիտասարդներով ու իրանց հետաքրքրություններով, որոնք դուրս են բոլորի ուշադրությունից ու նյունացվում են կրիմինալի հետ, թե էդ երիտասարդների ոհմակային հատկությամբ, որը հենց ոստիկանությունն ու քաղաքային իշխանություններն են խրախուսել։

Կարճ ասած, ֆիլմը լավ նայվում ա, անկախ Վենսան Կասելից 🙂

կինո*

սիրում եմ ֆիլմերը
էնտեղ մարդիկ սիրուն են բաժանվում
ու կարեւոր չի, որ ֆիլմերում հարաբերությունները
երբեք խորքային չեն։
― երեւի ժամանակ չկա դրանք խորքային ցույց տալու
― 2 ժամ, 3 ժամ։ էդ ժամերի ընթացքում
սցենարիստները երբեմն հասցնում են պատմել
հազարամյակների պատմություններ
էվոլյուցիայի բոլոր էտապները
հասցնում են պատմել ամենածիծաղելի պատմությունը
ամենատխուր պատմությունը
ինչ֊որ մեկի կյանքը՝ ծայրից ծայր
ու դեռ մի բան էլ ավելացրած, ճոխացրած ու սուտ
իսկ այ խորքային հարաբերություններ
չէ․ չեմ տեսել ֆիլմում,
ու երեւի կյանքում էլ
բայց միեւնույնն ա,
սիրում եմ ֆիլմերը
էնտեղ մարդիկ սիրուն են բաժանվում։

Lie to me vs. M.D.House

«Դե խաբիր է ինձ» վս․ «Հաուս»

Ուրեմն, «Դե խաբիր է ինձ»֊ը առաջ, երբ թվ֊ով էին ցույց տալիս, մի քանի սերիա նայել էի ու ահագին հավանել։ Հիմա, երբ արդեն «Հաուս» նայած եմ, ամեն նոր սերիա նայելուց, կարոտում եմ Հաուսին, ու հասկանում, որ Լայթմանի կերպարի մեջ ինձ էնքան բան ա պակասում, որոնք կային Հաուսի մոտ․․․

Բայց, նախ, ընդհանուր ֆիլմի մասին։

Սցենարը։

Շատ վատ են գրել։ Իբր դետեկտիվ ա, բայց ցանկացած ռուսական դետեկտիվ, որ սրա բյուջեի կեսն էլ չունի, ավելի լավ սցենար ունի, քան էս կինոն։ Ամենաուշը առաջին 20 րոպեում հասկանում ես ինչը ոնց ա, ու դրանից հետո, հեչ արդարացված չի լինում, որ իրանք դեմքի մկաններով ու մի երկու տրամաբանական եզրագանհումով հասկանում են։ Ու ես իրենց ցանկացած եզրահանգումից շուտ եմ դա անում։ Իրենց մոտ էս եզրահանգումը անում է աշխատակիցներից ինչ֊որ մեկը, մյուսները կամ չեն հավատում, կամ շատ զարմանում են, ինչը հեչ արդարացված չի, որովհետեւ ֆիլմի էդ էտապում արդեն հանդիսատեսը ավելի առաջ է մտածում։

Դե էլ չասեմ,որ Հաուսի՝ բժշկական դետեկտիվի մեջ, սցենարները ինչ բարձր որակի են + բժշկության չիմացությունը քեզ երբեք թույլ չի տալիս ձանձրանալ ու դու միշտ էլ հերոսներից հետո ես հասկանում։

Դոկտոր Լայթմանը։

Իմ տպավորությամբ, ինքը ինչ֊որ մեկն ա, որ ինձ քթով֊աչքերով հիշացնում է Դասթին Հոֆմանին, իսկ կիսասափրվածությամբ՝ Հաուսին։ Այսինքն, ինքը էս երկու ծայրի նկարներից ինչ֊որ միքս ա։

Ինձ համար, ծայրինները լավիկն են, ինքը՝ չէ։

Կերպարը։

Տենց պահեր կան, երբ Լայթմանը իր թիմի հետ ինչ֊որ դռնից ներս է գալիս, ու տեսնում ես իր անփույթ քայլվածը, որը նրանք ֆիլմում բնութագրիչ գիծ են երեւի թե վերցրել, ու հիշում ես Հաուսի քայլվածքը։ Հաուսը ձեռնափայտով դուռը կբացի, կգա, կքայլի բավականին արագ՝ չնայած ցավացող ոտքին, ու այդ ամենի հետ մեկտեղ, շատ գրավիչ կանի դա, առանց ավելորդությունների։

Նաեւ փորձել են Լայթմանին ցույց տալ որպես ոչ երջանիկ մարդ, ով գիտակցաբար ընտրել է այդ ուղին, ու նա ինչ֊որ պահի ասում է՝

կամ ճշմարտությունը, կամ երջանկությունը։ երկուսը միասին չի լինում

Բայց ինձ համար նրա կերպարը համոզիչ չէ։ Ինձ դուր չի գալիս, որ նա, այդքան գիտակ լինելով խաբելու արվեստի մեջ, մարդկության հանդեպ ինչ֊որ հավատ ունի, որը ես ինքս չեմ կարողանում որեւէ ռացիոնալ կերպ բացատրել։

Երբ Տորեսը (իր թիմի աղջիկների մեկը) հանցագործի հետ զրույցում չէր հասկացել, որ նա իրեն խաբել է, ինչի պատճառով հետո այդ մարդը էլի մարդկանց էր սպանել, Տորեսը անկյունում կանգնած տվայտվում էր, ու գործ չէր անում։ Լայթմանը մոտեցավ նրան։

Լայթման։ ― Դու մեղավոր չես, բոլորն էլ կարող են սխալվել։

Տորես։ ― Դուք դա բաց չէիք թողնի։

Ակնհայտ է, որ աղջիկը ուզում է, որ իրեն մխիթարեն։ Ակնհայտ է, որ բոլոր սովորական մարդիկ միանգամից կսկսեին նրան հանգստացնել, ինչպես եւ արեց Լայթմանը։ Նա ընտրեց դա անելու լավագույն ձեւը՝ պատմեց իր կյանքից դրվագ, որում ինքն էլ էր սխալվել, ու բաց թողել հանցագործին, ինչից հետո աղջիկը հանգստացավ անցավ գործ անելու։

Սա բոլորին հայտնի մեթոդ է, պատմիր մարդուն, որ քեզ հետ էլ է տենց բան եղել, բայց դու բարեհաջող հաղթահարել ես, ու քո օրինակի վրա ցույց տուր, որ բոլորի հետ էլ պատահում է։ Էժան, բայց եւ մարդկանց բնորոշ եղանակ։

Ի՞նչ կաներ Հաուսը այս պարագայում։ Նա իհարկե տենց պատմություն չէր պատմի։ Նա ինչ֊որ կնյարդայնացներ Տորեսին, ինչից հետո, աղջիկը կջղայնանար, կմտածեր՝ «դե ես հիմա քեզ ցույց կտամ» ու կանցներ նորմալ գործ անելուն։

Ու հենց դա ես սիրում էի Հաուսի մեջ։ Նա նման պարագայում չէր անում այն, ինչ կանեին բոլորը, սիրտ չէր տալիս, անում էր ճիշտ հակառակը, (Գուցե ես էլ եմ տենց, դրա համար է ինձ դա դուր գալիս),  միշտ ռացիոնալացնելով խնդիրը, հանելով հուզական մակարդակից։ Շատ սիրուն եղանակ է։ Ինձ դուր չէր գա, թաշկինակով պտտվող Հաուս, որ իր թիմի արցունքները կմաքրեր, ամեն անհաջողությունից հետո։

Մի դրվագ կար, որտեղ Լայթմաննի ամենավստահելի ընկերներից մեկը կարող էր մասնակից լինել դեղերի հետ կապված մախինացիայի, ու Լայթմանը չէր հավատում, որ նա մեղավոր կլինի։ Հետո այնպես ստացվեց, որ այդ մարդը իրոք կապ չուներ, ու լավ մարդ դուրս եկավ։ Ինձ դա էլ դուր չեկավ․․․ փաստորեն նա ունի ինչ֊որ վստահելի մարդիկ, ում նույնիսկ երբ ինքն է կասկածում, մեկ է հետո պարզվում է, որ նրանք լավն են։

Լայթմանը չունի աշխատանքի կոնկրետ ոճ, որը ուներ Հաուսը։ Նա ոչնչով չի տարբերվում իր այլ աշխատակիցներից, միայն երբեմն երեւի ավելի լավ է անում այդ գործը, քան նրանք։ Դա ինձ չի հետաքրքրում։  Ես ուզում եմ սկզբունքի տարբերություն տեսնեմ, ոչ թե միայն գիտելիքի։

Բացի դրանից, Հաուսում միշտ շեշտվում է, որ նա վերցնում էի միայն հետաքրքիր գործերը, ու տենց պարզ գործերը նախ առաջին հայացքից տարբերում է, բացի դրանից չի ուզում աշխատել։ Այստեղ էլ մի դրվագ կա, ուր Լայթմանը ասում է՝ «բայց հետաքրքիր գործ է, ոնց թողնեմ այն», բայց ես ուրիշ ոչ մի տեղ չեմ նկատել, թե նա գործերը ընտրի, կամ տարբերակում դնի հետաքրքիր ու ոչ հետաքրքիր աշխատանքի։ Ինչ տալիս են, այն էլ անում է։

Հաջողությունը։

Մտածում եմ ինչո՞վ է պայմանավորված էս ֆիլմի թեկուզ էսքան լսարան ունենալու հաջողությունը։ Հա, նման թույլ ֆիլմի համար, այն բավականին շատ հավանողներ ունի։

Մտածում եմ, որ քաղաքական գործիչների դեմքի արտահայտությունների հետ զուգահեռներ տանելն է մեծացրել հետաքրքրությունը։ Այսինքն այն, որ նրանք փաստորեն ասացին, որ Քլինթոնը ստում է, երբ ասում է, որ չի քնել իր քարտուղարուհու հետ։ Բայց ես առաջին սեզոնը արդեն վերջացրի, ու ասեմ, որ այլ քաղաքական գործիչների պարագայում, նման մանրամասներ չկան։ Այսինքն, էլի ասվում է, որ ստում են, կամ թաքցնելու բան ունեն, բայց թե ինչ կոնտեքստում է դա, չեն ասում։

Հատկապես, եթե դա ներկա քաղաքական գործիչ է, իսկ Քլիթոնինը ասացին, որովհետեւ դա արդեն ոչ մի նշանակություն չունի, նա անցյալում է։

Դեռ այսքանը։

Հայաստանից գնալն ու Ջարմուշի ֆիլմը

Երեկ մտատանջվելուս օրն էր։ Տենց, ես որոշ ժամանակը մեկ սկսում էմ վախենալ, որ բոլոր կարեւոր որոշումներս սխալ են, որ Հայաստանում մնալ սովորելը սխալ է, որ Հայաստանում ապրելը էլի սխալ է ու մի հատ երկար սենց շարք։  Ամեն անգամ, տխրում եմ, շատ եմ տխրում, վախենում եմ, ներվայնանում եմ,․․․․ ու ամեն անգամ գտնում եմ մի հատ պատճառաբանություն, որը ինձ համոզում է, որ ճիշտ եմ։

Դե իհարկե, ես ուզում եմ հենց տենց պատճառաբանություն գտնեմ, ու դրա համար էլ հենց գտնում եմ, կպնում եմ դրանից։ Բայց դա թողնենք մի կողմ ։Դ

Երեկ, հերթական անգամ նույն վիճակում էի, ու որոշեցի, որ էս անգամ միանգամից պատճառաբանություններ չեմ փնտրի, այլ կթողնեմ մի քիչ մտքերը մնան, տեսնենք ինչ են անում «իրենք իրենցով»։

(Էդ մտքին եկա, որովհետեւ փաստորեն ուրիշ անգամ պատճառաբանությունները էդքան հիմնավոր չէին, կամ ինչ֊որ բան էր փոխվում, որ հետո նորից նույն հարցը առաջանում էր, ու ոչ մի պատասխանն էլ սպառիչ չէր։ ու չգիտեմ էլ սենց հարցերին ես կունենամ սպառիչ պատասխան, թե չէ։)

Ու սկսեցի վաղուց քաշած ֆիլմերից նայել՝ Ջիմ Ջարմուշի «Mystery train»֊ը։

Ֆիլմը ինձ շատ֊շատ դուր եկավ։ Կարող է նույնիսկ Ջարմուշի իմ ամենասիրած ֆիլմն է։

Դե ֆիլմը, էլի դրվագներով է, այս անգամ երեք։ Պատկերված է Մեմֆիսը տարբեր մարդկանց աչքերով։  Ճապոնացի զույգը, որ եկել է Էլվիսի հայրենիք, նրանց վերաբերմունքը, նրանց պատկերացումները ու իրական Մեմֆիսը։ Նրանց պատկերացրած «Սան Սթուդիոս»֊ը ու իրականը․․․

Հենց սկզբից, Մեմֆիսի կայարանում՝

աղջիկը։ ― ինչ տարբեր է Յոկոհամայի կայարանից։

տղան։ ― ինձ Յոկոհամայի կայարանը ավելի  է դուր գալիս, այն ժամանակակից է։

աղջիկը։ ― գժվե՞լ ես։ Մեմֆիսի կայարանը ավելի լավն է։ Մի տեսակ հին է ու հավես մթնոլորտ ունի։

Սա այն է, որ երբ մենք գնում ենք մի հատ ահավոր նույնիսկ փտած տեղ (չեմ ասում, թե Մեմֆիսի կայարանը փտած տեղ էր), էլի հիանում ենք, եթե ուզում ենք հիանալ։ Ու ամեն ինչ լրիվ տարբեր կլիներ, եթե ապրեինք հենց այդ տեղում։ Այսպես շատ երիտասարդներ գյուղերի կողքով անցնելուց, հիանում են նրանց տներով, իսկ իրականում, պարզապես երկու օր չէին կարող ապրել այնտեղ։

Հետո մի երկու տեղում էլ կան տենց հավես զրույցներ, Մեմֆիսի ու Յոկոհամայի տարբերությունների մասին ։Ճ

Բայց ընդհանուր առմամբ, ֆիլմը ցույց էր տալիս, որ ինչքան էլ Էլվիս կար այնտեղ, Քարլ Փարկինս կար ու Ռոյ Օրբիսոն, մեկ է, Մեմֆիսը հրաշք քաղաք չէ։ Էլվիսն էր հրաշք, բայց քաղաքը՝ չէ։  Ու մարդիկ, չգիտեմ ինչքանով են ավելի լավը դարձել։

Բայց ամենակարեւորը, մեր պատկերացումները։ Մենք ասում ենք՝

― ախ, Էլվիսն էր այնտեղ ապրում կամ ձաայնագրվում։

Իսկ իրականում դա ի՞նչ է։

Ու սա ամեն ինչում է արտահայտվում, նույն «վա՜խ, Եվրոպա» ասողները, մեծ հավանականությամբ չեն եղել այնտեղ երկար ժամանակով ու էն խտրականությունները, որ իրականում կան, չեն զգացել։ Եսիմ է․․․

Ամեն դեպքում, ֆիլմը ինձ հետ բերեց։ Խորհուրդ եմ տալիս նայել ։Ճ

Ոսկե ծիրան․ Թիթեղյա թմբուկը

Էս ֆիլմը, էս տարվա Ոսկե ծիրանին իմ տեսած ամենալավ ֆիլմերից էր։

Առաջին մի ժամը ձգած էր, դժվար էր նայվում, բայց հետո՝ հաջորդ մի ժամ 20 րոպեն, լրիվ վերջն էր։ Ու ամեն ինչ փոխվեց, երբ ցույց էր տրվում ֆաշիստների ցույց, որին մասնակցելու էր եկել ֆյուերեի մարդկանցից մեկը, իսկ դեպքերը տեղի են ունենում ինչ֊որ անկապ քաղաքում։

Ու քայլերգ են նվագում, բայց ֆիլմի գլխավոր հերոսի(Օսկարի) միջամտությամբ մեկ էլ այդ քայլերը սկսում է փոխվել, ու ֆյուրերի ուղարկած մարդը պարային քայլերով է մոտենում։ Ու ամեն ինչն է փոխվում, մարդիկ էլ չեն թափահարում սվաստիկայով դրոշակներ, նույնիսկ եղանակն է փոխվում, անձրեւ է սկսում, ու նրանց ցույցը խափանվում է։ Շատ ծիծաղելի էր նկարված ու լավ։

Հա, ֆիլմում խաղում է նաեւ Շառլ Ազնավուրը։ Անկապ դեր է։

Հետո էլի լավ պահ կար, որ երբ ցույց է տալիս, որ երկորդ համաշխարհայինի ժամանակ ԽՍՀՄ զորքերը մտնում են քաղաքները, մարդկանց տուն մտնում է ոչ թե ռուս զինվոր, այլ շեղաչք։ Դա եվրոպացիների ու ամերիկացիների համար լավ է՝ իմանալ, որ ԽՍՀՄ֊ը միայն Ռուսաստանը չէ։

Ընդհանուր առմամբ, ֆիլմը վերջն էր։ Նայելուց հետո միայն տեսա, որ այն սենց մրցանակներ է ստացել՝


“Ոսկե արմավենու ճյուղ”, Կաննի ՄԿՓ, Ֆրանսիա, 1979, Լավագույն օտարալեզու ֆիլմ, Ամերիկյան կինոակադեմիայի “Օսկար” մրցանակ, ԱՄՆ, 1979։

առաջվա Օսկարն ուրիշ էր էլի։

Իսկ դրանից հետո էլ կարդացի, որ ֆիլմը նկարվել է նոբելյան մրցանակակիր Gunter Grass֊ի համանուն նովելի հիման վրա։

Օսկարը վերջ տղա է։ Երբ ուզում է մեծանում է, երբ չէ՝ չէ։ ։Ճ Ընդհանուր առմամբ, ֆիլմը շատ լավ է պատկերում մարդկային բարքերն ու երեխաներին մեծերի կյանքի, աշխարհի մեջ։ Դրան գումարած Օսկարի հայացքն ու խաղը։  Արժի նայել ֆիլմը։

Ֆիլմի վերջերից մի նախադասություն եմ հիշում՝

«Օսկարը սկսեց նորից աճել(մեծանալ), երբ ընկավ գերեզմանի փոսի մեջ»։

Ոսկե Ծիրան․ Սեր

«Սեր» ֆիլմը էն ֆիլմն էր, որին սպասում էինք։

Ու տենց լինում ա, չէ, որ մի բանին սենց սպասում֊սպասում ես, բայց որ տենց անկապ ա անցնում, անցնելուց հետո էլ, դեռ ոնց որ  սպասես։ Հիմա լրիվ էդ վիճակն ա։

Ֆիլմը էն վերջ ֆիլմը չէր, ձգձգած էր, նոր, ցնցող սցենար չկար։  Բայց մի քանի բան կար, որ ինձ հուզեց։

Ֆիլմի հոգեբանությունը շատ լավն էր, հատկապես մանրուքներում։ Ու հենց էդ ամենանուրբ պահերին դահլիճում ծիծաղ էր լսվում, օրինակ, երբ կինը զարթնում է, ու առաջին անգամ նրանք տեսնում են, որ նրա տեղաշորը թաց է, կինը սայլակին նստած, բարկացած գնում է դեպի լոգարան, որի դուռը նեղ է, ու մի քանի անգամ խփվում պատերին՝ փորձելով ներս մտնել։

Էդտեղ կար կնոջ ինքն իր վրա բարկությունը, իրենից հիասթափությունը, ամոթը ամուսնու առաջ, այդ ամենը կար։ Սիրուն պահ էր։

Բայց ընդհանուր առմամբ, ինձ համար պարզ չէր, թե ամուսինը ինչի սպանեց կնոջը

― սպանեց, որովհետեւ այլեւս չէր դիմանում նրան խնամել,

թե՞

― սպանեց, որովհետեւ սիրում էր նրան, ու չէր ուզում, որ տանջվեր։

Հա, ես էլ եմ երկորդը կարծում, ընդհանուր նրանց հարաբերությունների ընթացքից, բայց ֆիլմում դրա ամբողջական պատասխանը ես չտեսա։

Իսկ թե ինչի արժի երիտասարդներին նայել այս ֆիլմը՝ այստեղ։

Ի դեպ, գլխավոր դերասան Jean-Louis Trintignant֊ն Բրոդսկուն է նման։

Ոսկե ծիրան․ Ալցհայմեր

Ուրեմն․

Էս ֆիլմը իրանական ֆիլմ էր, որտեղ ռեժիսորը ուզում էր ցույց տար, որ իրենց ոստիկանների մեջ մեկ է լավերը կան, որ չեն նայում ոչ ծանոթությանը, այլ միայն օրենքի կողմ են, ու միջամտում են ընտանեկան հարցերին, ու տղամարդկանց կողմը չեն պահում ու նման լիքը բաներ։

Կերպարները նյարդերիս վրա ազդում էին։

Կինը, ում ամուսինը քսան տարի է չկա, ու բոլորը այրված-մեռած են համարում, իսկ ինքը չէ, չես հասկանում ինչի սուս ու փուս-ի մեկն է, ով լուռ հավատում է ինքն իրեն։

Նրա եղբայրը շահամոլ ու հիմար։

Ամուսնու եղբայրը շահամոլ, հիմար, ու այդ կնոջ վրա աչք ունեցող։

Ամուսինը, որ պարզվում է ալցհայմերի հիվանդություն ուներ, ու ամեն ինչ մոռացել է, չես հասկանում ինչի, նաեւ դեբիլոտ է։ Ասենք լավ, հասկացանք, ալցհայմեր ալցհայմեր, բայց ինչի՞ էդքան մանկամիտ։ Ասենք նրան ով ինչ ուզում ասում է։

Ասում են․

― Անունդ ի՞նչ է։

Պատասխանում է․

― Ապուշ․․․ համենայն դեպս ինձ այդպես են դիմում։

Հետո էլ պրիմիտիվ սցենար, առանց ուրախ ավարտի։

Ոսկե ծիրան․ Բարբարա

Ուրեմն․

Էս ֆիլմը գերմանական ֆիլմ էր, նրա մասին թե ԳԴՀում  ամեն ինչ ինչ ահավոր էր։  Բայց դա հեչ․․․

Ես սիրում եմ, որ ֆիլմերում մարդկանց հարաբերությունները ինչ-որ կերպ հիմնավորված են լինում, որ հասկանում ես, ով ում ինչի է սիրում, ինչի չէ։ Ինչի հենց սրան ու ոչ թե կողքի սիրունիկ աղջկան։ Էս ֆիլմը տենց ֆիլմերից չէր։ Գ

 

ԴՀում ապրող աղջիկը, որ բժիշկն էր, չես հասկանում թե ինչի, արեւմտյան Գերմանիայից մի տղամարդու է սիրում, ուզում է փախնել նրա մոտ, իրեն տանջում են ԳԴՀ-ում, հա ստուգումներ ստորացուցիչ ու տենց բաներ։

Բայց ոչ մի կերպ ցույց չի տված, թե էդ ինչի համար է աղջիկը այդ մարդու հետ, միայն այն է նշվում, որ տղամարդան նրան արեւմտյան ծխախոտ է բերում։

Ֆիլմը այնքան ձանձրալի ու կանխատեսելի էր, որ ընթացքում նույնիսկ գրազ գալ չստացվեց՝

― գրազ եմ գալիս կքնի այս տղայի հետ

 

― ես էլ եմ տենց կարծում, այնպես որ գրազ գալ պետք չի։

Ինձ ֆիլմում դուր եկան  գլխավոր դերասանուհու գեղեցիկ ոտքերն ու հեծանիվը։  Ու ռեժիսորը այնքան երկար էր ցույց տալիս նրա սիրուն ոտքերը ոտնակները պտտելիս։ Տենց էլի․․․

 

Վերջն էլ շատ կանխատեսելի էր, բայց եթե մարդ կա, որ էսքանից հետո կուզի նայել ֆիլմը, վերջը չասեմ։

Ոսկե ծիրան․ Հատուկ չվերթ

Ուրեմն․

Երեկվա տեսածս երրորդ ֆիլմը, որի մասին ուզում էի գրել «Հատուկ չվերթն»  էր։

Ֆիլմը պատմում է Շվեյցարիայից դեպորտ արվողների ու նրանց մտահոգությունների մասին։ Բայց, իրականում, այս ֆիլմը ցույց էր տալիս, թե իրականում աֆրիկացիները ինչքան են  ատում սպիտակներին։

Ես բավականին ուշադիր էի, ու ինչ ես նկատեցի ֆիլմում՝

0․ շվեյցարացիները բավականին լավ էին նայում այդ մարդկանց, ովքեր ոչ լեգալ էին գտնվում այնտեղ։ նրանք, ճիշտ է, փակված էին որոշակի տարածքում, բայց սնվում էին շատ լավ, ունեին շատ զբաղվելու բաներ։ ու կային մարդիկ, ովքեր նույնիսկ մի քանի տարի ապրում էին այդտեղ, հա, հրաժարվելով մեկնել Շվեյցարիայից, ու դատարանի վճիռները բողոքարկելով։ փաստորեն նրանք տարիներով ապրում ու սնվում էին շվեյցարացի հարկատուների հաշվին։

1․ աֆրիկացիները, թեեւ շատ հանգիստ էին արձագանքում իրենց վտարման մասին լուրը հայտնող չինովնիկին, սակայն հետո, իրար մեջ, այդ ամենը ահավոր անարդար էին համարում։ նրանք ասում էին՝ «մեզ մարդու տեղ չեն դնում, չեն թողնում ապրենք»։ ու լրիվ անշնորհակալ։ նրանք այնպես էին բողոքում, կարծես շվեյցարացիներն են մեղավոր, որ իրենց երկրում կարգ ու կանոն չկա։

Բայց այս ամենի հետ մեկտեղ, մեկ է շվեյցարացիները իրենց շատ քաղաքակիրթ էին պահում։ (Ես չեմ ասում, թե շվեյցարացիները լավն են։) Իսկ աֆրիկացիները այդպես չէին գնահատում նրանց այդ վերաբերմունքը։

Ու դրա մեջ ես լրիվ տեսնում էի մեր պայքարը, ու էս իշխանություններին։ Մենք անում ենք ամեն ինչ քաղաքակիրթ, իսկ սրանք չեն հասկանում։

Ֆիլմի ընթացքում, ես էնքան եմ ջղայնացել։ Ասենք, չգիտեի, ոնց բացատրեմ էդ մարդկանց՝ աֆրիկացիներին, կամ գնչուին, որ ձեզ դեռ որ թույլ են տալիս էդտեղ մի տարի ապրել, պիտի գոհ լինեք։ ։Չ Նրանք լրիվ անհասկացող էին։ Ու ասում էին՝ «մի օր աշխարհը մերը կլինի, էդ ժամանակ կտեսնեք»։

Ես լրիվ պատկերացնում եմ, թե ինչ պիտի լինի այդ իրենց աշխարհը։