կորություն*

մենք ապրում ենք մի աշխարհում,
որտեղ մարդիկ խոսում են անկեղծությունից,
անկեղծ լինելու փոխարեն
ու փախնում են անկեղծությունից։
մարդիկ ապրում են ներշնչանքներով
իրականությունը իրանց պատկերացմանը համապատասխան
անխնա ծռելով
ու մի օր, երբ էդ կորությանը չդիմանալով
իրականությունը կոտրվում ա
էդ մարդկանց գլխին
նրանք մեղադրում են
ամենամտերիմ մարդկանց
ամենահարազատներին
իրենց չպաշտպանելու համար
չհասկանալով,
որ իրականությունից պաշտպանելը
նշանակում ա
նոր կորություն հորինել,
որը մի օր անպայման
պիտի կոտրվի գլխիդ։

հայրենասիրությունը որպես փաստարկ

Ժող ջան, ես զարմանում եմ, որ ձեր մեջ կան մարդիկ, որ հավանում են տենց քաղաքական տեքստեր, որոնց մեջ որպես փաստարկ կամ վերլուծության հիմք հեղինակը ընտրում է իր սկզբունքայնությունը, հայրենասիրությունը, անկեղծությունը կամ եսիմ էլ ինչ վերացական գաղափար։
տրամաբանությունը հուշում է, որ դրանք, իրական փաստարկների առկայության դեպքում քաղաքական տեքստում պիտի որ տեղ չգտնեին, որովհետեւ մարդու շարադրած փաստարկված տեքստից լրիվ կարելի է հասկանալ նա հայրենասեր է, թե ոչ (յուրաքանչյուրս ըստ էդ բառի մեր ընկալման), անկեղծ է, թե ոչ, եւ այլն։ Այսինքն դա պիտի լինի կարդացողի եզրահանգումը, որ էս մարդը այ սենց սենց բաներով է մտահոգ, ուրեմն ունի էսպիսի հատկանիշներ։

Ու եթե մարդու մտահոգություններից, ու դրանցից բխած քայլերից կարելի է եզրակացնել նրա «հայրենասիրության աստիճանը», ապա երբ մարդը սեփական հայրենասիրությունը արգումենտ է դարձնում, ես սկսում եմ մտածել, որ նա հասկանում է իր քայլերի ոչ ռացիոնալությունը, տվյալ իրավիճակում անպտարակահարմարությունն ու հետեւաբար վնասելու շատ մեծ հավանականությունը։ Նաեւ այն, որ գուցե կարդացողները, կամ իր քայլերը տեսնողները դրանց մեջ տեսնեն նաեւ ոչ հայրենասիրական տարր (ոմանք կարող է նույնիսկ դավաճանություն) ու էդ կարծիքից ինքն իրեն պաշտպանելով, իր հայրենասիրությամբ նախահարձակ է լինում։

էնպես որ, չեմ վստահում ես ձեզ ինքնահռչակ հայրենասերներ, սկզբունքայիններ ու անկեղծներ։ գնացեք ուրիշ տեղ մանիպուլյացիա արեք։

Չանկեղծանալու արվեստի մասին

Ուրեմն․
Բոլոր մարդիկ ի սկզբանե անկեղծանալու կարիք ունեն, դրա պատճառով, օրինակ, հորիվել է «Անկեղծույթուն» խաղը։ Ու մարդիկ հաճույքով են խաղում այն, ու ավելի լավ են ճանաչում իրար այդ խաղի միջոցով։
Այսինքն, անկեղծության կարիք բոլորը ունեն։
Ոմանք ունեն անկեղծության պահանջ։ Այսպսիս մարդիկ բաժանվում են մի քանի խմբի,
0. ովքեր գնատահատում է իրականում անկեղծությունը ու պատրաստ է այն լսել, ու
1. մարդիկ, որ ուզում են սուտը մատուցվի «անկեղծ» բառի ուղեկցությամբ ու պատրաստ չեն լսել ճշմարիտ կարծիքներ։

0 տիպի մարդիկ գրեթե չեն հանդիպում իրական կյանքում, հանդիպում են ֆիլմերում՝ գլխավոր հերոսի դերում, ում չնայած իր անկեղծ-անկաշկանդ, ու հաճախ ոչ բոլորին ձեռնտու կարծիքը շրջապատը հարգում է, ովքեր հաջողակ մասնագետ են ու իրենց շրջապատի կողմից ընդունված։ Աղջիկները/տղաները սիրում են նրանց։ Իրական կյանքում, նրանք այդքան ընդունված չեն լինում շրջապատի կողմից, նրանց համարում են մեծամիտ, ինքնահավան, ուրիշի աչքի փուշը գերան տեսնող։ Նրանց հետ շփվելը պատճառ է լինում լարվածության, անհանգստության։ Ու իրական անկեղծ մարդիկ միշտ զարմանում են՝ «բա անկեղծությու էիք ուզում չէ՞»։
1 տիպի մարդիկ հանդիպում են շատ հաճախ, իրենք շատ հաճախ են խոսում նրանից, որ ուզում են, որ իրենց հետ անկեղծ լինեն, ու կազմում եմ անկեղծ մարդկանց ցուցակներ։ Ցուցակներում հայտվնում են դրական կարծիք հայտնող մարդիկ, ովքեր երբեմն, շատ մեղմ բացասականն են ասում։ Իսկ իրենց հետ անկեղծ, բայց բացասական կարծիք ասողներից նեղանում են, խուսափում են։
Սա նշանակում է, որ մարդիկ պարզապես ուզում են դրական կարծիք, որը կլինի անկեղծ, իսկ անկեղծ բացասականը ոչ մեկին պետք չէ։
10 խումբ էլ կա, իրենք ամենաքիչն են։ Անկեղծ են, կարող են չարտահայտել իրենց կարծիքը, երբ չեն դիմում հենց իրենց։ Այսինքն, երբ հասկանում են, որ դիմացինը չունի իր կարծիքի կարիքը, երբ նա չի ուզում տեսնել/լսել, նրանք լռում են, համարելով դա այդ մարդու ընտրություն։ Նրանք անկեղծ են, ուրիշներին անկեղծությու չպահանջելով։ Գերադասում են իհարկե անկեղծ մարդկանց հետ շփումը, բայց ի սկզբանե անկեղծության պահանջ չեն դնում, համարելով դա բնական երևույթ, ու հասկանու մարդը անկեղծ է թե չէ միայն երկարատև շփման,, մարդուն ճանաչելու, վերլուծելու հետևանքով։ Գնահատում են անկեղծ թե դրական, թե բացասական կարծիքները, որովհետև բացասական կարծիքից ինքնագնահատականի անկում չի լինում։ Ու ճշմարտությունը դրական կամ բացասական չի լինում։ Գնահատում են նաև ոչ անկեղծ կարծիքները՝ դրանք մարդուն ավելի լավ ճանաչելու միջոց են։