ֆիդբեքի մասին

էսօր մտածեցի, որ երբ մենք փնտրում ենք մեզ «մոտ» մարդկանց, դրա հիմքում երեւի էնքան էն չի, որ «իրար լավ հասկանանք», ինչքան ֆիդբեքի հարցը։ «մոտ» մարդը ավելի հավանական ա, որ մեզ կտա էն ֆիդբեքը, որը մենք ակնկալում էինք ստանալ։ «մոտ» մարդը կծիծաղի կատակի վրա, կհավանի ասած միտքը։ ու հիմա, եթե ես ինչ֊որ մեկին «մոտ» չլինելով խաղամ էդ դերը, տամ անհրաժեշտ ֆիդբեքերը, երեւի թե մեծ մասը կուտը կուտի։ բայց ասածիս հիմնական միտքն էն էր, որ ուրիշ մարդու մեջ մենք գնահատում ենք ոչ թե իր ով լինելը, այլ իր վերաբերմունքը մեր հանդեպ։
ու հա, չափազանցնում եմ, լավ եմ անում

կոտր*

շրթունքներդ կպել իրար, ու հաստատ որոշել են, որ էլ չեն բացվի, ու դու երբեք էլ որեւէ բառ չես արտասանի

երբ որ շփվում ես մարդկանց հետ, ովքեր արդեն ամեն ինչ ապրել են, տեսել են քեզնից առաջ,
ու ոնց որ չուզեն էլ բացվել, էլ ոչինչ տալ չուզեն,
ովքեր արդեն վաղուց հիասթափվել են զգացմունքներից, նվիրվելուց
ու երեւի ապրելուց էլ,
իսկ դու դեռ նոր պիտի ապրեիր ինչ֊որ բան, որ կարող ա կոտրվեիր, ոնց որ իրանք,
բայց կարող ա եւ չէ, կարող ա դու լինում էիր էն քչերից, ում բախտը բերել ա հենց առաջին անգամից
(ու եթե բախտդ չբերեց առաջին անգամ, ուրեմն պետք ա փաթթել էդ թեման, որովհետեւ ֆիգ թե հետո կբերի)
բայց նրանք, ում հետ շփվում ես, իրանք քո ապուշ ուրախությունը չեն հասկանում,
իրանք, իրանց կարծիքով լավ գիտեն հետո֊ն (ու հենց էդ պահին ամեն ինչ անում են, որ էն հետո֊ն որ իրանք էին պատկերացրել, ու որի պատճառով արդարացված ա իրանց կոտրվածությունը անպայման կատարվի, հակառակ դեպքում կոտրված ապրելը՝ իրանց կյանքի միակ իմաստը, հանկարծ ու կարող ա փոխվի)
իրանք քեզ զրկում են էն մի փոքր ուրախությունից անգամ, որ իրանք ունեցել են ու հետո կորցրել
իրանք էդ փոքրիկ ուրախությունն էլ չեն ուզում ունենան,
ու ոնց որ դու հիմա ապրես իրանց արդեն ապրած կյանքը
ոնց որ գծած ճանապարհով, ոտքերդ ինչ֊որ մեկի արդեն թողած հետքերին հարմարացնելով առաջ գնաս,
առաջ գնաս ուրիշի անցած ճանապարհով, որը քոնը չի հաստատ, ու քո ոտքերին հեչ չի համապաստախանում։
ոնց որ իրանք գիտակցաբար (չէ՞ որ դա արդեն ապրել են) քեզ տանեն կոտրվելու իրանց ճանապարհով,
մենակ թե, քանի որ իրանք գիտեն, թե առջեւում ինչ ա սպասում, նույնիսկ էն առաջին անգամվա ինչ֊որ լավ բանի ակնկալիք ունենալու զգացումից էլ զուրկ են հետդ անցնում էդ ճանապարհը, ուղղակի աշխատանք կատարելու նման,
կողքից, անմասնակից, ցույց են տալիս, թե ոնց ա լինում կյանքը,
ու դու էլ չես ապրում,
այլ կողքից նայում ես կյանքին։
բայց կոտրվելը կոտրվում ես
ու փաստորեն՝ առանց ապրելու։

Վուդի Ալլեն դառնալու մասին

(03:03:56 AM) norayr[@]arnet.am: կյանքը այդպիսինն է։ ինչքան էլ ես չուզենայի ասել որ այն հեքիաթների պես է, այն իրականում ավելի նման է Վուդի Ալլենի ֆիլմերին
(03:04:06 AM) satanik[@]dukgo.com: ապա
(03:04:13 AM) satanik@dukgo.com: ես ուզում եմ լինել վուդի ալլենը ով կնկարի ֆիլմեր, եւ ոչ ֆիլմի հերոս ինչ֊որ
(03:04:37 AM) norayr[@]arnet.am: չէ, չէի ուզենա, հեքիաթներում անկապ է
(03:05:03 AM) satanik@dukgo.com: հեքիաթ չի
(03:05:29 AM) norayr[@]arnet.am: չես կարող առանց փորձի այդպիսի կինոներ նկարել
(03:05:33 AM) satanik@dukgo.com: ։Չ
(03:06:18 AM) norayr[@]arnet.am: Վուդի Ալլենը ինչքան հարաբերություն է ունեցել
(03:06:26 AM) satanik@dukgo.com: ինչքա՞ն։ ես էլ եմ այդքան ուզում
(03:06:33 AM) norayr[@]arnet.am: շատ
(03:06:41 AM) satanik@dukgo.com: ես էլ եմ ապա այդքան ուզում, որ նրա նման կինոներ նկարեմ
(03:06:55 AM) norayr[@]arnet.am: ու իրան շատ ցավացել է
(03:07:06 AM) satanik@dukgo.com: ես ուզում եմ դու ինձ ցավացնես ։Դ  շատ վատ։ ու ցանկալի է մի քանի անգամ
(03:07:29 AM) norayr[@]arnet.am: (:
(03:07:35 AM) satanik@dukgo.com: քանի որ հայաստանում այդքան շատ մարդ չկա
(03:07:54 AM) norayr[@]arnet.am: (((:
(03:08:46 AM) norayr[@]arnet.am: հա, ես պետք է իմ խաչը տանեմ ու սաղ արտագաղթածների տեղը հանեմ
(03:08:58 AM) satanik@dukgo.com: այո, բոլոր տղերքի, որ օտար ափերում են բախտ որոնում
(03:10:01 AM) norayr[@]arnet.am: կարեւորը զարգացումս ու առողջությունս թույլ տա այդպես առանց խնայելու տալիս եմ ինձ հայրենիքին
(03:11:04 AM) satanik@dukgo.com: հա

սիրո մասին

Մանուկ ժամանակ, երբ զգացմունքներն էին իրական, անիրականը՝ մարդիկ էին. նրանք կրողներ էին, օբյեկտներ, նրանք… կերպարներ էին։ Երբ փորձառությունը մարդկանց իրական դարձրեց մեր աչքերում՝ ահա նրանք մեր առջև են՝ օբյեկտիվ, ինչպես կան՝ իրենց ողջ ծավալով, առանց դատաստանի, անիրական դարձան մեր զգացմունքները : Այժմ Զգացմունքն է կերպար դարձել՝ զգացմունքի կերպար։

Զգացմունք չկա, կա դրա կերպարը, ոչ թե սեր, այլ սիրո կերպար, ոչ թե դավաճանություն, այլ դավաճանության կերպար, բարեկամության, աշխատանքի, գործի և այլնի կերպար։ Եվ փորձառու մարդն սկսեց ավելի քիչ գլուխ հանել այս աշխարհից, քան երեխան, է՛լ ավելի խճճվեց նրանում՝ սեփական զգացմունքների անիրականության պատճառով։

Նա ընտրության հնարավորություն ունեցավ այնտեղ, ուր նախկինում զգացմունքը հնարավորություն չէր ընձեռում ընտրություն կատարել, սիրում է֊չի սիրում, անել֊չանել, վարվել֊չվարվել… Եվ երկու տարբերակն էլ, ըստ փորձի, հանկարծ համարժեք դուրս եկան, հավասարամեծ ընտրություն…

Անդրեյ Բիտովի  «Կերպարը»֊ից

Հարաբերությունների մասին թեզ

Ուրեմն,

Մարդիկ, ինձ թեզիս համար պետք ա ձեր օգնությունը։

Որոշել եմ սահմանափակ մարդկանց պարագայում հարաբերությունները ուսումնասիրեմ։

Օրինակ, եթե տղաների  դիրքերը ֆիքսենք, իսկ աղջիկներինը ժամանակ առ ժամանակ շիֆթ անենք, էդ ահագին կհամապատասխանի մեր իրականությանը։

Նաեւ ինձ հետաքրքիր ա, եթե ամեն մարդուն համապատասխանեցնենք գրաֆի մի գագաթ,  կստացվի՞ լրիվ երկկողմանի գրաֆ, թե չէ ։Դ

Կարճ ասաց, ձեզնից իմ ուզածը, «եթե գաղտնիք չի» ձեր նախկին/ներկա աղջիկների/տղաների անունները տրամադրելն է (անձնական հաղորդարության տեսքով, եթե տենց ավելի հարմար է)։ Ինչպես նաեւ, վատ  չէր լինի, եթե տայիք կպցվող, բայց չկպածների անունները, որ կետագծերով նշեմ ։Դ (Չտրամադրելու դեպքում, ես կօգտագործեմ իմ տվյալները, որոնք գուցե եւ ոչ ստույգ լինեն ։Դ ներող եղեք)

Զրույցների մասին

Մի բան, որ մինչեւ հիմա չէի գիտակցել։

Ես շատ կարեւորում եմ նոր բան անել/կարդալ/նայել/իմանալը։ Ու հիմնականում էդ եմ զարգացման ուղի համարում, իսկ մյուս բաները միայն կողքից, մանր ու գուցե անկարեւոր։

Էսօր շատ կարեւոր բան հասկացա։ Փաստորեն, քո մասին պատմելը, ուրեմն նաեւ ինքդ քո մասին լիքը բաներ հիշել/վերհիշելը բավականին կարեւոր ա ու հենց զարգացման տեսանկյունից։ Որովհետեւ դա քեզ տալիս է, նոր գիտելիքիդ հետ հինը վերագնահատելու եւս մի հնարավորություն, ու քո մասին նոր բաներ պարզելու։

Ու դա հատկապես հաջողվում է, երբ զրուցակիցներդ էլ են տրամադրում տենց բաներ հիշելուն։  ։Ճ

Ու ես գուցե ինչ֊որ մի օր մտածեի, որ տենց զրույցները, որում դու պատմում ես քո մասին, միայն դիմացինին են ինչ֊որ բան տալիս, փաստորեն չէ, ու ինձ իմ մասին պատմությունները երեւի ավելի են պետք, քան ուրիշներին։

սեանս երկրորդ ։Դ

(ինքնազրույց։ հատված) ։Դ
մեկ էլ․․․ հիմա մեջս լիքը բարություն ա եկել։ չգիտեմ էլ որտեղից եկավ։
առաջ, երբ մեկը ինձ վատ բան էր անում, ես մտածում էի, իսկ ես էլ սենց կանեմ։ չէ, հիմա տենց չեմ մտածում։ ոչ մի բան էլ չեմ անի։
կամ նույնը  *****֊ի հետ էր։ էն օրը գիշերը, լիքը, լիքը տանջվեցի, մտածեցի ինչ անեմ, որ տենց վատ չլինի, ոնց ասես իրան պատասխանեցի, բայց վերջում, ինձ հանգստացրեց մենակ սենց ասած մեծահոգի պատասխանը։ միայն էն ժամանակ հանգստացա, երբ որ իրան  ինչ֊որ լավ ձեւով վերաբերվեցի, վատ բաներին մեղմորեն, բայց մյուս կողմից իր մասին լիքը լավ բան նշելով։ ու արդեն ահագին ժամանակ ա սենց ա։ գուցե էդ ժամանակ ես ինձ ավելի շատ եմ սիրում ու ավելի բարձր եմ լինում, քան ես կամ ու էդ ինձ գրավում ա, բայց դրանից հանգստանում եմ։
ու լրիվ հանգստանում եմ, էդ թեման էլ մտքովս չի անցնում։ ու գիտեմ, որ եթե տենց իրավիճակ լինի, երբեւէ հնարավորություն լինի էդ մարդուն պատասխանելու հենց տենց կպատասխանեմ, ու ինձ շատ լավը կզգամ։ նույնիսկ էդ հարցը մտքիցս գնացել ա։ իսկ ուրիշ դեպքում, եթե ես ինչ֊որ նույնքան ցածր պատասխան էի մտածած լինում, մեկ ա, ոնց որ չբավարարվեի դրանով, հա ավելի հեռուն էի գնում, ավելի վատ բան մտածում, ավելի, ավելի․․․ իսկ փաստորեն իրական պատասխանը մյուս կողմում էր։ հետաքրքիր ա։

ըդհանրապես, նկատել եմ, որ երբ ինչ֊որ մեկից շատ վիրավորված եմ լինում, ինձ ահավոր օգնում ա, երբ սկսում եմ հիշել էդ մարդու արած լավ բաները իմ հանդեպ, ու ոչ միայն հիշել, այլ մի տեսակ իրան ցույց տալ, որ ես տեսել եմ ու գնահատում եմ էդ  լավ բաները։ կարող ա, էդ նրանից ա, որ ենթագիտակցաբար մտածել եմ, որ էդ մարդը չի տեսել/հասկացել, որ  ես տեսել/հասկացել եմ։

Չգնահատված լինելու մասին

Ուրմեն,
Չգնահատվածությունը մարդկանց մեջ շատ տարածված է, հատկապես հարաբերություններում, երբ մի կողմը կարծում է, որ ինքը գնահատաված չի, իրեն ուշադրությունը բավական չի։

Կարծեմ մի անգամ գրել եմ, որ կարծում եմ, որ էդ չգնահատված լինելը ավելի շատ գալիս է նրանից, որ այդ մարդը ինքը չի տեսնում ու չի գնահատում դիմացինի դրած ջանքերը հարաբերության մեջ ու սենց բաներ։

Հիմա, ես սկսել եմ ինքնավերլուծության մի շրջան, մեեեծ շրջան ու մի հատ կարեւոր բան հասկացա։

Փաստորեն, իմ դեպքում, չգնահատված զգալը լրիվ իմ հետ է կապված, բացարձակ կապ չունի շրջակա աշխարհի հետ։ Բացարձակ։ (նենց ուրախ եմ ։Դ)

Մի քանի դեպքեր մանրամասն վերլուծելուց հետո, որոշեցի, որ կմտածեմ ոչ միայն այդ դեպքի մասին, այլ նաեւ, ասենք թե ինչ եմ կերել այդ օրը, ինչ եղանակ էր ։Դ կատակ եմ անում, թե ինչ տրամադրություն ունեի, ինչ էի արել, ինչքանով էի ինքս ինձնից գոհ։ Ու ստացվեց ։Դ

Փաստորեն, այն օրերին, երբ ես ինձ չգնահատված եմ զգում, ես գրեթե ոչ մի բան չեմ արել, որ ինքս ինձնից գոհ լինեմ, ինքս ինձ գնահատեմ։ Ու երբ ես ինքս ինձնից, չգիտակցված, տենց դժգոհ եմ լինում, սկսում եմ փնտրել, որ ուրիշներն էլ են ինձնից դժգոհ։ Իսկ եթե դժգոհ են, իսկ ես սենց լավն եմ ։Դ ուրեմն չեն գնահատում ինձ։

Չգիտեմ, կարող ա տուֆտում եմ, բայց որ խնդիրը ամբողջությամբ իմ մեջ է, էդ ակնհայտ է ինձ համար։ Ու անկախ նրանից, թե քեզ գնահատում են իրականում, թե չէ, էդ չգնահատվածության զգացումը, լրիվ քո քեզնից գոհ լինել/չլինելով է պայմանավորված։ Ու եթե ես մի օր, ինչ֊որ բան եմ անում, որից տենց շատ գոհ եմ լինում, մտածում եմ, այոոո, ես դա արեցի, ոչ մի կերպ մտքովս չի անցնում, թե ինձ չեն գնահատում։ Չեմ էլ կենտրոնանում, գնահատում են, թե չէ։

Ու երեւի էդ հարցը, «ինձ գնահատում են, թե չէ», արդեն իսկ
հիվանդագին հարց է, ու իդեալականը այն է, որ այդ հարցը նույնիսկ չառաջանա։ Ու եթե հարցը առաջացել է, պետք չի շուրջը նայել, փնտրելու համար, թե էդ ով ձեզ չի գնահատում, այլ պետք է նայել, թե ինչ եք արել, ու ինչի եք ձեզնից դժգոհ։

Ու փաստորեն, չգնահատվածության զգացման համար լուծում կա՝ եթե քեզ չգնահատված ես զգում, մի բան արա, որ քեզնից գոհ մնաս։ ։Դ
Ու իրոք էլի, մարդը ինչի՞ պիտի մտածի, որ դիմացինը իրեն չի գնահատում՝ կամ դիմացը կույր է, չի տեսնում, թե ինչ լավն է ինքը, կամ չկա ինչ֊որ բան, որի համար արժի էդ մարդուն գնահատել։

Եթե դուք կարծում եք, որ ձեր դիմացինը կույր է, ապա յան տվեք իրենից, բայց նախապես համոզվելով, որ նա իրոք չի տեսնում ձեզ ու ձեր արածները ու իրականում նենց չի, որ դուք չեք գնահատում իրեն, ու ոչ թե հակառակը։

Զարգացման մասին

Էլի զարգացման մասին մտքերով եմ։

սահմանում։

Զարգացում ասելով կհասկանանք մարդու ունեցած գիտելիքներ աճ։ Ամեն տիպի գիտելիքների։

Զարգացման մասին խոսելուց իհարկե պիտի դիտարկել էն դեպքը, երբ մարդը «ա» վիճակում էր, անցավ «բ» վիճակի, հետո՝ «գ», որտեղ «ա»―«բ» անցումը աճ է, իսկ «բ»―«գ»֊ն նվազում։

Կողքից նայելուց «ա»―«բ» անցումը կարելի է զարգացում անվանել, խոսքը միայն իմ ընկալման մասին չի, այլ ասենք նա այդ ընթացքում լիքը գիտելիք է ձեռք բերել, լիքը նոր բան է իմացել։  իսկ ավելի շատ բան իմանալը զարգացում ա։   Ու ենթադրվում է, որ ինքը էդ ամենից ինչ֊որ բան է քաղել։

Հետո, «բ»֊ից «գ» վիճակի անցնելուց, նա իր այդ ձեռքբերումները => զարգացումը դնում  է մի կողմ, մոռանում է, ու գալիս մի  «ա»+ինչ֊որ բան վիճակի, ու այդ ինչ֊որ բանը «բ»֊ից շատ ցածր է։ Էլի կողքից նայելով, գնահատելով կարդացածի ընկալածը։

Հիմա հարց է առաջանում, արդյո՞ք էդ «բ»―«գ» անցումը զարգացում է։

Ու քանի որ ես կարծում եմ, որ մարդու կյանքում իր անցած փոփոխությունների բոլոր էտապները զարգացում են, ապա սկսում ես մտածել, որ ուրեմն զարգացումը ավելի շատ բան իմանալ, հասկանալը չի։

Զարգացումը ինքդ քեզ ավելի մոտ լինելն է։ Դու զարգացած ես, եթե քո սոֆթը համապատասխանում է քո հարդին, ու դրա պատճառով էռորներ չեն լինում։ Երբ դու քո կարդացածը, հասկացածը ավելի ես տաշում ու մոտեցնում քո էությանը։

Զարգացումը ինքդ քեզ ավելի լավ ճանաչելն ու հասկանալն է, ոչ թե ավելի շատ բան իմանալը, կամ դրանք ինչ֊որ կերպ օգտագործելը։

սիրո մասին

Ուրեմն․

Լիքը մարդիկ ասում են, որ սեր բառը իր արժեքը կորցրել է մեր անբարոյական դաժան օրերում։ Ու որ մարդիկ, իրենց զգացմունքները արտահայտելուց, ինչ֊որ ավելի «ցածր» բանի են սեր անունը տալիս։

Ու ստեղ ես ասում եմ՝ «լա՜վ էլի»։

Հարց ա առաջանում, որտեղի՞ց եք իմացել, որ առաջ սերը ավելի բարձր բան է եղել։

Բառի «նկարագրի՞ց»։ հիմա էլ, տենց ձեր նկարագրած սերը «ցածրացնող» մարդիկ էլ նույն կերպ կնկարագրեն իրենց զգացածը։

Գրքերի՞ց, ֆիլմերի՞ց։ Դե հասկանալի է, որ դրանք հեչ էլ վստահելի աղբյուր չեն, ու էսօրվա մասին էլ տենց կգրեն։

Ու ընդհանրապես․․․ ես խուսափում եմ սեր (չխառնել սիրահարվածության հետ) բառից, ոչ թե որովհետեւ այն իր արժեքը կորցրել է, քանի որ համոզված եմ, որ մեր զարգացման հետ, բնազդների նվազման հետ, այն կարող է միայն իր արժեքը բարձրացնել, այլ որովհետեւ ես չգիտեմ, թե դա ինչ է, որտեղ է սկսում, որտեղ վերջանում։

Ու միշտ էլ դժվար եմ տարբերել ընկերությունից, կապվածությունից ու տենց բաներից։