սիրո մասին

Մանուկ ժամանակ, երբ զգացմունքներն էին իրական, անիրականը՝ մարդիկ էին. նրանք կրողներ էին, օբյեկտներ, նրանք… կերպարներ էին։ Երբ փորձառությունը մարդկանց իրական դարձրեց մեր աչքերում՝ ահա նրանք մեր առջև են՝ օբյեկտիվ, ինչպես կան՝ իրենց ողջ ծավալով, առանց դատաստանի, անիրական դարձան մեր զգացմունքները : Այժմ Զգացմունքն է կերպար դարձել՝ զգացմունքի կերպար։

Զգացմունք չկա, կա դրա կերպարը, ոչ թե սեր, այլ սիրո կերպար, ոչ թե դավաճանություն, այլ դավաճանության կերպար, բարեկամության, աշխատանքի, գործի և այլնի կերպար։ Եվ փորձառու մարդն սկսեց ավելի քիչ գլուխ հանել այս աշխարհից, քան երեխան, է՛լ ավելի խճճվեց նրանում՝ սեփական զգացմունքների անիրականության պատճառով։

Նա ընտրության հնարավորություն ունեցավ այնտեղ, ուր նախկինում զգացմունքը հնարավորություն չէր ընձեռում ընտրություն կատարել, սիրում է֊չի սիրում, անել֊չանել, վարվել֊չվարվել… Եվ երկու տարբերակն էլ, ըստ փորձի, հանկարծ համարժեք դուրս եկան, հավասարամեծ ընտրություն…

Անդրեյ Բիտովի  «Կերպարը»֊ից

wall street

Ուոլ Սթրիթը երեսունականների երկրորդ կեսին՝

— Фермер, — продолжал Форд, — делает хлеб, мы делаем автомобили, но между нами стоит Уолл-стрит, стоят банки, которые хотят иметь долю в нашей работе, сами ничего не делая. — Тут он быстро замахал реками перед лицом, словно отгонял комара, и произнес: — Они умеют делать только одно — фокусничать, жонглировать деньгами.
Форд любит говорить о своей ненависти к Уоллстриту. Он великолепно понимает, что достаточно дать Моргану одну акцию, чтобы он прибрал к рукам
все остальные.

«Մի հարկանի Ամերիկա»֊ից

Ֆիրմաների ու անփոխարինելիության մասին

Մտածում եմ, որ մեծ ծրագրավորման ֆիրմայում աշխատելը, ահագին նման է նրան, ինչպես Իլֆ, Պետրովը նկարագրում են «Ֆորդ»֊ի գործարանները

Труд расчленен так, что люди конвейера ничего не умеют, у них нет профессии. Рабочие здесь не управляют машиной, а прислуживают ей. Поэтому в них не видно собственного достоинства, которое есть у американского квалифицированного рабочего. Фордовский рабочий получает хорошую заработную плату, но он не представляет собой технической ценности. Его в любую минуту могут выставить и взять другого. И этот другой в двадцать две минуты “научится делать автомобили. Работа у Форда дает заработок, но не повышает квалификации и не обеспечивает будущего. Из-за этого американцы стараются не идти к Форду, а если идут, то мастерами, служащими. У Форда работают мексиканцы, поляки, чехи, итальянцы, негры.

«Մի հարկանի Ամերիկա»֊ ից

Չգիտեմ, թե սկզբում ինչի են էդպես արել, գուցե, որ մի աշխատողից ոչինչ կախված չլինի, ու ոչ միայն նա հեշտ փոխարինելի լինի, այլ նաեւ չկարողանա ինֆորմացիա փոխացել այլ ֆիրմայի։

Բայց եթե մարդը այդքան հեշտության կարող է փոխարինվել այլ մարդով, ապա կարող է նաեւ փոխարինվել ռոբոտով։

Ու եթե մենք սովորենք խնդիրները լավ բաժանել ենթախնդիրների, ապա մեծ ֆիրմաներում աշխատող ծրագրավորողների մի զգալը մասը էլ պետք չեն լինի ինչպես հետո հավաքող մարդկանց փոխարինեցին ռոբոտները, որովհետեւ այդ մանր ենթախնդիրների կոդերի արդեն գրված կլինեն, ու պետք կլինի միայն տեղադրել ճիշտ տեղում։

Էս պրոցեսը իհարկե արդեն սկսել է, դրա առաջին օրինակը գրադարաններն են, բայց ավելի ակնհայտ դրան բերող օրինակ էլ կա՝ Google forms, ու գրել ոչինչ պետք չէ ։Ճ