Ակնհայտի բանի մասին 2

Էսքան ժամանակ ակցիաների եմ գնացել, ու ամենաշատը ինձ ջղայնացնում ա էն, որ մարդիկ թեթեւանալու համար ասում են «մարդ չի» կամ «թուրք ա»։

― ինչի՞ այ մարդիկ։

Մի՞թե ամենամեծ հանցանքները հենց մարդկանց ձեռքով չի կատարվել։ Մի՞թե կա տենց կենդանի, որ նույն վնասներն է հասցրել մարդկությանը, ինչ ատոմային ռումբը։

Կամ մի՞թե հայը հային չի սպանել ու ուրիշ հայեր էլ չե՞ն լռել։

Ոչ ճիշտ մտածողությունից են գալիս բոլոր սխալները։

Սրանով մենք  ոնց որ դուրս գրենք ուրիշների՝ մեր կարծիքով ինչ֊որ հանցանք գործածների, մարդկանց շարքից կամ հայերի շարքից, այսինքն խնդիրը ըստ էության մեզնից հեռացնենք։

Եթե ինչ֊որ մեկը կարծում է, որ այսինչ հանցանք գործածը մարդ չէ, ապա նրան պատժել էլ, մեր՝ մարդկային օրենսդրությամբ, հնարավոր չէ։ Այսինքն, երբ նման գնահատական են տալիս, չգիտակցված արդարացնում են այդ մարդու անպատիժ լինելը տվյալ պահին։ (դե բացի սիրտ հանգտստացնելուց)։

Ու փաստորեն, եթե ես շատ հուսալի պնդեմ, որ մեկ ուրիշը մարդ է, ապա նրանք, օրինակ, կընտրեն այդ մարդուն պետական պաշտոն զբաղվեցնելու, որովհետեւ նա մարդ է, ու հետեւաբար չի անի որեւէ հանցավոր քայլ, իսկ եթե հանկարծ անի, կասենք, որ մարդ չէր։

Այսինքն, սենց գնահատական տալով, իրականում մենք թուլացնում ենք մեզ։ Ու ընտրությունների ժամանակ թեկնածուները գրկում ու համբուրում են երեխաներ, որ ցույց տան, թե ինչքան մարդ են իրենք, ու ժողովուրդն էլ վստահի։

Նույնը «թուրք» ասելու հետ է։ Դա նշանակում է, որ  մենք անտեղի, մեր սեփական սխալները բարդում են թուրքերի վրա, ու հեռանում ենք իրականությունից։

Իսկ իրականությունից հեռանալով ոչ մի խնդիր էլ չենք լուծի։

Գնահատվելու մասին

Ուրեմն․
Այն ինչ գնահատում եմ մարդկանց մեջ, չթշնամանալն է։ Էն, որ ինքը քեզ քո կարծիքով լիքը վատ բաներ է արել, բայց դու միևնույնն է գնահատում ես նրա արած լավ գործը, չես գցում դրա արժեքը։ Իմ կարծիքով, դա մարդու մեջ եղած ամենահուզիչ հատկությունն է։
Հա, կան մարդիկ, ովքեր հետդ լավ են լինում, ու նոր ես սկսում գնահատեկ էն ինչ դու անում ես, հետո, երբ նորից էնքան էլ լավ չեն լինում, չեն գնահատում։ Չեմ սիրում ես դա․․․
Ասենք դու իմ մեջ սենց բաները գնահատում էիր, հիմա ի՞նչ եղավ քեզ։ Դե իհարկե դա պատասխան ունի՝ որ համ քեզ, համ ինձ լավ լինի։ Հա, համաձայն եմ, կան դեպքեր, երբ էդ հեռավորությունը հաճելի ազատություն է տալիս, բայց հիմնական տենց չի։

Հիմար լինելու արվեստի մասին

Ուրեմն․
Մարդիկ սիրում են հիմար լինել։
0. սիրում են վատ բաներ պատմել իրենց նախկինների մասին, ասելով ինքը հիմար էր․ եզրակացություն՝ ուրեմն դու էլ էիր հիմար,
1. ինքը ինձ չէր սիրում․ եզրակացություն՝ ուրեմն դու հիմար էիր,
10. ինքը ուրիշների հետևից էր վազում, իսկ ես լռում էի․ եզերակացություն՝ ուրեմն դու հիմար էիր,
11. էս պոստը իրանց մասին չի․ եզրակացություն, սակայն չի բացառվում, որ դու միևնույնն է հիմար ես ։Պ

մի քիչ էլ անկեղծության մասին ու վերջ

ուրեմն կա կեղծավորություն, որ լրիվ անկեղծ է։

օրինակ ես երկրորդ դասրանում ունեի դասարանցի՝ Լուսինե, ով ամեն դասամիջոցին փաթաթվում էր դասղեկ Սահակյանցին։ Սահակյանցը նենց չի, որ լավ դասղեկ էր, կամ տենց մի բան, կամ Լուսինեին էր սիրում։
Բայց տանը այդ աղջկա մեջ մի ինչ-որ կերպ մտել էր դասատուին սիրաշահելը, ուշադրությունը իր վրա կենտրոնացնելու այդ ակնհայտ ոչ անկեղծ եղանակը, որը նա անում էր լրիվ անկեղծորեն, ինքն էլ չկասկածելով, որ կեղծավորություն է անում իրականում