աֆորիզմների մասին

Ես սիրում եմ, որ մարդիկ կարդացած գրքից ինչ֊որ մեջբերում են անում, որովհետեւ դրանով իրենք կիսվում են, մեզ էլ տեղեկացնում հետաքրքիր մասերին ու ավելի օգնում կարդալ֊չկարդալու գործում։

Ես չեմ սիրում գրքերից մի տողանոց մեջբերում֊աֆորիզմներ։ Դրանք դատարկում են գիրքը, մարդուն, ու հեղինակի արած մեծ գործը ստատուսի կարգի բան դարձնում։ Ու երբեք էլ ես չեմ կարողացել մի տող առանձնացնեմ, որովհետեւ տողը քիչ է։ Ու հեղինակն ու ստեղծագործությունը ինչքան լավն են, ու ոչ պոպսա, այնքան բարդ է պարբերությունները չընդգրկել։

Ընդհանրապես, էդ աֆորիզմ կոչվածը դատարկ բան ա, ու ստատուսները եկան դա ապացուցելու։ Բոլորն էլ կարող են ուղեղին մի քիչ «զոռ տալուց» հետո մի հատ «հրաշալի» միտք ասել, որը առաջ  կորակվեր որպես աֆորիզմ․․․

Երեսպաշտության մասին

Երեսպաշտը այն մարդն է, ով սպանելով  իր  ծնողներին դատարանից ներողամտություն  է  հայցում,  որբ լինելու կապակցությամբ։ 

Աբրահամ Լինքոլն

Ուրեմն․
Սոց․ ցանցերը ու իմ բլոգը ինձ հնարավորություն են տալիս մարդկանց մի քիչ ավելի լավ ճանաչել, չնայած տարածված է պնդել, որ առցանց շփումը հեռացնում է մարդկանց։

Գուցե եւ ճիշտ է, ու ճանաչելու արդյունքում ես հեռանում եմ մարդկանցից, ինչեւ․․․

Ֆեյսբուքում, ինչպես եւ շատ տարբեր բլոգերում , հետեւելով, թե ով ինչ է լայքում, ուշադրությունս գրավում է այն, որ շատ մարդիկ լայքում են հենց այն գրառումները, որոնք լրիվ իրենց մասին են։  (Այսինքն, գրառումներ, որոնցում հեղինակները ինչ֊որ բացասական բան են գրում ինչ֊որ հատկանիշ ունեցողների մասին, կամ ինչ֊որ բան անողների մասին, իսկ լայքողը հենց այդպիսինն է)։Մեկ֊մեկ նույնիսկ հավանող մեկնաբանություն են թողնում, կամ ավելացնում հեղինակի ասածը։ Իհարկե, կարելի է մեկնաբանել դա, որ նրանք լրիվ այլ կերպ են հասկանում ասվածը, բայց ես այդ մեկնաբանությանը հակված չեմ։

Նրանք պարզապես ժամանակակից երեսպաշտներ են, իսկ երեսպաշտների մասին, Լինքոլնից լավ ոչ մեկ չի ասի։

Սոցիալական ցանցերի մասին

Ուրեմն․
Մարդկանց մեջ շատ տարածված կարծիք է, որ սոցիալական ցանցերը վատ են, ու հիմնականում բերում են էս պատճառները՝
0. դրանից կախվածություն է առաջանում,
1. անմիջական մարդկային շփումից հետ են սովորում
10.չեմ հիշում էլ ինչ ։Դ

Էս երկու հիշածա պատճառների մասին ասեմ, սենց․
0-ն սխալ է ձեւակերպված։ Եթե ֆբն դատարկ լիներ, ոչ մեկ էլ իրենից կախվածություն չէր ունենա, կախվածությունը մարդկային շփումից է, դրա կարիքից, ոչ թե ցանցից, ու ցանցը ընդամենը այդպիսի կապ ապահովելու արագ ու հարմար միջոց է։ Պետք չի թերագնահատել սոց․ ցանցերը։ Մեզանից ոչ ոք այդքան ընկերներ չէր ունենա, ինչքան հիմա ունի, եթե չլինեին սոց․ ցանցերը։ Հիմա ոմանք կասեն, դրանք «իսկական» ընկերներ չեն։ Այո, մի մասը «իսկական» չեն, նրանք ընդամենը ծանոթ են։ Իսկ ի՞նչ է, առաջ մարդկանց բոլոր ընկերները իսկական էին՞։

Ավելին, մենք հիմա մեր ընկերների մասին շատ ավելի շատ բան գիտենք։ Ես մարդկանց մասին, ում հետ հինգ տարի սովորել եմ, ոչինչ չգիտեի, բայց թվում էր, թե գիտեմ։ Իսկ սոց․ ցանցում ծանոթացած տաս օրվա մարդու մասին ավելի շատ բան գիտեմ։ Ու դա հիանալի է։ Հիմա մենք էլ ստիպված չենք մեր շփումը սահմանափակել դասարանցիներով ու բակի երեխաներով, որոնք ըստ էության ընտրվում են պատահականորեն։ Այլ ունենք մեզ նման մարդիկ գտնելու ավելի մեծ հնարավորություն։ Մեզ մերժված չզգալու հնարավորություն։ Այնպես որ, այդ կախվածությունը միայն նշանակում է, որ մարդիկ սիրում են շփվել, ու շփման կարիք ունեն, ու սոցիալ են, ոչ թե առանձնացած, փակ, իրենց կյանքը վարող։ Նրանք ավելի լավն են հասարակության համար։

1ը ընդհանրապես սուտ է։ Եթե այդպես լիներ, օրինակ, ֆորումներում ծանոթացողները ֆորումցիների հանդիպումներ չէին կազմազկերպի, չէին հանդիպի։ Սոց․ ցանցերում եղող մարդիկ ինձ ավելի մոտ են, քան նրանք, որ չկան։ Եղողները ավելի շփվող են, ավելի հետաքրքիր են։

Ու ի դեպ, ֆբն հիմա ավելի քան սոցիալ է։ Աջ անկյունում տեղադրված թայմլայնի շնորհիվ, դու տեսնում ես նաեւ քո ընկերների ընկերներին, ուրեմն նաեւ նոր մարդիկ հայտնաբերելու ավելի մեծ շանսեր ունես։

Օքյուփայի սոց․ լինելու մասին

Ուրեմն․

Դե, օքյուփայի ժողովուրդը վերջն է։

Նախ, ով դեռ չգիտի, Occupyի ակցիաների մասին, ասեմ, որ այն սկսեց սեպ․ 17ին 2011ի Ուոլ սթրիթում ու կոչվում էր Օքյուփայ Ուոլ սթրիթ։ Այն վերացող միջին խավի սոցիալական բողոքն է, ավելի մանրամասն՝ Occupy Wall Street ։ Այն չունի առաջնորդներ, հիմնական աջակիցն է  Anonymusը։

Ժամանակի ընթացքում, ակցիան Ուոլ սթրիթից տարածվեց, ու հիմա այն կոչվում է ավելի ընդհանուր՝ Օքյուփայ մուվմենթ։

Իրենք, ինֆորմացիան տարածում եմ ինտերնետներով, ու այսօր տեսա, որ իրենց համար ֆեյսուքին փոխարինող սոցիալական ցանց են ստեղծել՝ occupii.org։

Էնտեղ կարելի է ինչպես զրոյից գրացնվել, այնպես էլ ֆեյսբուքի, ջիմեյլի, թվիթերի, յահուի հաշիներով։

Այնտեղ կա ամենը ինչ պետք է շարժումը տարածելու համար՝ մարդկանց անձնական էջեր, բլոգեր, ֆորում, խմբեր, չատ, լայվսթրիմ։ (ավելի մանրամասն՝ Main, Locations, Livestreams {A-M}, Livestreams {N-Z}, uStreams, Photos, Videos, Events, Blogs, Forum, Groups, Members, Ideas, Mumble, BlogTalkRadio, My Page)

Մտքեր (ideas) էջը վերջն է, այնտեղ կարելի է առաջարկություններ անել, ու լիքը տարբեր հաշվարկներ գտնել, որ մարդիկ արել են, ու հաշվել, թե ոնց իրենց ավելի լավ կլինի։

Ու փաստորեն ես իրենցից իմացա, որ օքյուփայի ակցիաներին արդեն մասնակցում է 87 երկիր։

Խմբերը կազմված են ինչպես տեղական ակցիաների մասնակիցներից, այնպես էլ օրինակ կա Occupii-Privacy and related Info խումբ, որի նկարագրի մեջ գրված էր՝

Questions about, and attempts to get answers about this website and how information on it is being used. Facebook, Twitter et al. have all given information [willingly or not] to Governmental authorities and/or used it for private purposes. I trust this is not true here, but want, in the spririt of OWS to know and assure others [and myself].

Ու այնտեղ կա Mumble ձայնային չատ, ու այն կոչվում է «գլոբալ կլոր սեղան»։ Սովորական չատում է կարելի է խոսել օքյուփիի ցանկացած անդամի հետ։

Ինչպես նաեւ կարելի է դնել ֆոտոներ, վիդեոներ, նայել թե ինչ իրադարձություններ կան։

Կարելի է զուգահեռ պոստել ֆեյսբուքում եւ թվիթերում։

Ու որ նորություն է, կարելի է քո ֆիդի մեջ, ստատուս գրելու փոխարեն, ոչ միայն նշել թե դա իրադարձություն է կամ լինկ, այլ ասենք նշել, որ դա բլոգ փոսթ է կամ քննարկում։ Ու նույնիսկ դիասպորայում դա չկա։