Պահանջարկի մասին․ սերիալներ, երաժշտություն

Ուրեմն․

Էնքան շատ է խոսվում շուկայի պահանջարկի մասին, ու պահանջարկի մեջ ոչ մի ձեւ հաշվի չի առնվում, որ պահանջարկը կապված է առաջարկի հետ։

Խոսքս, նրա մասին է, որ երբ մարդկանց ասում ես, բայց էս սերիալները ինչ ահավորն են, ու ոնց կարելի է սենց բաներ ցույց տալ բոլոր ալիքներով, իրենք ասում են՝ «դե բա պահանջարկը տենց է, մարդիկ տենց սերիալներ են ուզում, դրա համար էլ էդքան շատ են ցույց տալիս», ֊ հետո, մի հատ էլ բացատրում են, թե «գիտես, դե հեռուստատուսությունները էլ պետության կողմից ֆինանսավորվող չեն, պետք է նենց բան ցույց տան, որ նայվի» ու սենց բաներ։

Ու սա ինձ ափերից հանում է։

Չէ, պետք չէ երկու հոգու ճաշակը վերագրել բոլորին։ Ու պետք չէ այն փաստարկը բերել, թե բոլորը հիմա դա են նայում։ Հա, նայում են։ Ինչի՞ են նայում, որովհետեւ այլընտրանք չունեն։

Որովհետեւ հայերեն է, որովհետեւ հասկանալի է, անունները հայկական են, փողոցները հայկական են, ու մարդկանց ամեն օր խաբում են, թե դա իրենց կյանքն է, ու տանը նստած մարդկանց մի մեեծ հատված, ով վախենում է փողոց դուրս գալ, կամ հավես չունի, ինչպես Նիկոլն էր ասում «պոկել հետույքը քրտնած բազկաթոռից», հավատում են, թե իրոք, Երեւանում կյանքը հիմա տենցն է։

Անձամբ ես, որպես երեւանցի, ու Երեւանի մշակութային կյանքին ինչ֊որ չափով մասնակցող մարդ, կարող եմ ասել, որ այդ ամենը սուտ է։

Հիմա կարճ անդրադառնամ նրան, որ իրականում սերիալները մարդկանց ուշադրությունը շեղելու, հիասթափություն սերմանելու միջոց են, մի հատ էլ, այդ նախադասությունը, «բա, մեր կյանքն ա», ամեն ինչ ի սպառ փչացնում է, ու հուսահատ մարդը, էլ ոչինչ չի ունենում անելու, բացի ճամպրուկները հավաքելուց, չուզելով դրա փոխարեն պարզապես բացել աչքերը, հետույքը պոկել քրտնած բազկաթոռից ու դուրս գալ փողոց։  Բայց դա էլ մի կողմ։

Մյուսը, իսկ Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը հո պետության կողմից է ֆինանսավորվում։ Այսինքն, մեր՝ հարկատուներիս կողմից։ Իրե՞նք էլ ունեն մարդ գրավելու ու չփակվելու խնդիր, որ առավոտից երեկո սերիալ են ցույց տալիս։ Իհարկե ոչ։

Նշեմ նաեւ, որ նրանք ամբողջ Հայաստանում հեռարձակվում է, ու հեռավոր գյուղերում ապրող մարդիկ, երեւի սարսափում են իրենց երեխային միայնակ ուղարկել Երեւան։

Բայց հիմա վերադառնանք պահանջարկին։

Պահանջարկ, պահանջարկ էին խաղացնում նաեւ այն ժամանակ, երբ խոսքը գնում էր երաժշտության մասին։ Ասում էին, դե մարդիկ Արմենչիկ են ուզում լսել, դրա համար էլ Արմենչիկի համերգ ենք անում, Արմենչիկին ենք արղով պտտում։ Բայց բանից պարզվեց, որ Բոչելին եկավ Հայաստան, ու բոլորը թափվեցին լսելու։ Չէ, չասեք թե նա դրսից եկած էր, դրա համար գնացին։

Երբ Կամերային երաժշտության տանը անվճար համերգներն էր լինում, այնտեղ ասեղ գցելու տեղ չէր մնում։ Բոլորը գնում էին լսելու հայ երաժիշտներին, ովքեր ոչ մի բանով էլ հայտնի չէին լայն շրջանակներում։ Մարդիկ լավ երաժշտություն լսելու կարիք ունեին։

Թե իրականում ինչ պահանջարկ կա երաժշտության բնագավառում, կիմացվի միայն այն ժամանակ, երբ կազմակերպվեն ամեն տիպի համերգներ, եւ դրանք լինեն հասանելի մարդկանց լայն շրջանակների համար։

Մինչ այդ, այո, մարդիկ լսելու են այն, ինչ արկղով պտտվում է։ Երբ չկար արագ կապով ինտերնետ, այդ ժամանակ կիթառներով քաղաքում պտտվող երիտասարդներ ավելի քիչ կային։ Էլի պիտի ասե՞ք, որ այն ժամանակ ուրեմն կիթառի պահանջարկ չկար։ Չէ, մարդիկ չգիտեին, որ տենց բաներ կան, որ դրանք վտանգավոր չեն, ու դժոխք չես գնա, եթե կիթառ նվագես։

Նույնը տեղի է ունենում սերիալների հետ։ Հիմա, երբ յուքոմը մարդկանց տներն է բերել նաեւ արկղի նոր հնարավորություններ, առաջվա իմ ծանոթ «Շանթի» բոլոր սերիալները նայողները հիմա «Դիսքավըրի»֊ից չեն իջնում։

Ու հայերը սպորտի մեռած են, առավոտից երեկո սպորտ կնայեն, սերիալի փոխարեն։ Նույն կերպ, երբ «Հայ թվ»֊ով «Հաուս» ցույց տվեցին, մարդիկ սկսեցին այն նայել, իսկ մինչ այդ «Հայ թվ» ալիքի տեղն էլ չգիտեին։ Ու հիմա, ինտերնետով, երիտասարդները նայում են դրսի սերիալները, որոնք համեմատել անգամ չի կարելի հայկականների հետ։

Ուրեմն պահանջարկը չի։ Իսկ ինչի՞ տարիքով ավելի մեծերը չեն նայում արտասահմանյանները։ Որովհետեւ լեզվական խնդիրներ կան։ Որովհետեւ հասանելիության խնդիրներ կան։

Երբ «Բրիտանական ֆիլմերի փառատոնին» բաց ցուցադրություն էր, դահլիճը լիքն էր լինում։ Մարդիկ եկել էին, լավ ֆիլմ դիտելու, որովհետեւ այդ սերիալները բոլորի կոկորդին են հասել։ Իսկ թե ինչու դահլիճը  ֆիլմի կեսից հետո դատարկվեց, արդեն գրել եմ։

3 responses to “Պահանջարկի մասին․ սերիալներ, երաժշտություն

  1. Չվհատվող ջան ճիշտես մենակ թե կիսով չափ, չի կարելի ասել, թե թեկուզ մենակ երևանցիները մեսամասսամբ բարձրաճաշակ են, ի հարկե դա տենց չի, ուրիշ բան չեմ ասում մենակ օպերայի հարակից բնակելի շենքերի վրա “քցաց” հարգերին նայի ու կհասկանաս թե ինչ միջին չափերի գյուղի բնակիչներ ենք հանդիսանում մենք, եթե ժողովուրդ էդքան բարձրաճաշակ կրթված, բանիմաց լիներ, կանգնած չեինք լինի արդար ընտրությունների անլուծելի խնդրի առջև, սա նշանակում է, որ ժողովուդրը դեռ ճանապարհ ունի անցնելու հասունանալու իսկ սա իր հերթին նշանակում է, որ նման տխմար սերիալների բարգավաճումն նաև’ պայմանավորված է մի որոշակի ՍՏՎԱՐ հատվածի կողմից իջեցվող պահանջարկից:ուրիշ հարց, որ ամբողջ դաշտում չի կարող միայն փշեր բուսնել, ոնց էլ չլինի մի քանի հատ ծաղիկ էլ կլինի դրանց մեջ, բայց դրանցով ընդհանուր պատկերը ցավոք չի փոխվում: ուրիշ հարց, որ եթե սայլը ինքն իրեն չի շարժվում անհրաժեշտ ուղղությամբ այն պետք է զոռով շարժել ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ նպատակաուղղված միջոցներով, իսկ քանի քանի որ ամեն ժողովուրդն արժանի է իր իշխանությանը, հետևաբար նույն պատկերն էլ իշխանական հատվածում է…….

    Like

    • հա, ես համաձայն եմ, որ հիմա քաղաքի կենտրոնում գնալով ավելի ու ավելի քիչ իրական երեւանաբնակներ են ապրում, ու ավելի շատ են գեղցիները։ ու գեղցի ասելով նկատի չունեմ գյուղացիներին։
      բայց եթե մարդկանց ճիշտ ուղղությամբ գիտելիքներ տանք, ապա նրանց սերունդները կլինեն ավելի լավը, քան իրենք, ու ապագայում հնարավոր կլինի այսօրվա գեղցիների երեխաների մեջ ունենալ օրինավոր քաղաքացիներ, ովքեր էլի կապրեն երեւանի կենտրոնում ։Ճ

      Like

  2. Ես որ ուզենայի ինչ-որ մարդկանց բազմություն ղեկավարեի, առաջին գործով սերիալ կնկարեի իրանց համար: Ավելի լավ ձև չեմ իմանում մարդկանց ուղեղները վարի տալու ու բթացնելու:
    Ճիշտ ա, Ամերիկայում ու Անգլիայում կան սերիալներ, որ լավ են նկարած, բայց հակված եմ էն մտքին, որ էդտեղ էլ մի բան էն չի (ամենաքիչը կա կախվածություն մարդկանց մեջ):
    Երաժշտության հետ համաձայն եմ բավականին:

    Like

Թողնել մեկնաբանություն