Զրույցների մասին

Մի բան, որ մինչեւ հիմա չէի գիտակցել։

Ես շատ կարեւորում եմ նոր բան անել/կարդալ/նայել/իմանալը։ Ու հիմնականում էդ եմ զարգացման ուղի համարում, իսկ մյուս բաները միայն կողքից, մանր ու գուցե անկարեւոր։

Էսօր շատ կարեւոր բան հասկացա։ Փաստորեն, քո մասին պատմելը, ուրեմն նաեւ ինքդ քո մասին լիքը բաներ հիշել/վերհիշելը բավականին կարեւոր ա ու հենց զարգացման տեսանկյունից։ Որովհետեւ դա քեզ տալիս է, նոր գիտելիքիդ հետ հինը վերագնահատելու եւս մի հնարավորություն, ու քո մասին նոր բաներ պարզելու։

Ու դա հատկապես հաջողվում է, երբ զրուցակիցներդ էլ են տրամադրում տենց բաներ հիշելուն։  ։Ճ

Ու ես գուցե ինչ֊որ մի օր մտածեի, որ տենց զրույցները, որում դու պատմում ես քո մասին, միայն դիմացինին են ինչ֊որ բան տալիս, փաստորեն չէ, ու ինձ իմ մասին պատմությունները երեւի ավելի են պետք, քան ուրիշներին։

2 responses to “Զրույցների մասին

  1. ըհը… չգիտեմ՝ քեզ համար ոնց, բայց իմ կյանքի ամենակարևոր բաներից մեկը մարդկանց հետ առանձին զրույցներն են (այսինքն՝ երբ երկու հոգով եք, ուրիշ ոչ ոք չկա): էնքան-էնքան շատ բան եմ սովորում տենց զրույցներից: ու հիմա սարսափելին էն ա, որ դրա հնարավորությունը չկա: ու էդ մի այլ կարգի ահավոր ա

    Like

Թողնել մեկնաբանություն