Ակնհայտի բանի մասին 2

Էսքան ժամանակ ակցիաների եմ գնացել, ու ամենաշատը ինձ ջղայնացնում ա էն, որ մարդիկ թեթեւանալու համար ասում են «մարդ չի» կամ «թուրք ա»։

― ինչի՞ այ մարդիկ։

Մի՞թե ամենամեծ հանցանքները հենց մարդկանց ձեռքով չի կատարվել։ Մի՞թե կա տենց կենդանի, որ նույն վնասներն է հասցրել մարդկությանը, ինչ ատոմային ռումբը։

Կամ մի՞թե հայը հային չի սպանել ու ուրիշ հայեր էլ չե՞ն լռել։

Ոչ ճիշտ մտածողությունից են գալիս բոլոր սխալները։

Սրանով մենք  ոնց որ դուրս գրենք ուրիշների՝ մեր կարծիքով ինչ֊որ հանցանք գործածների, մարդկանց շարքից կամ հայերի շարքից, այսինքն խնդիրը ըստ էության մեզնից հեռացնենք։

Եթե ինչ֊որ մեկը կարծում է, որ այսինչ հանցանք գործածը մարդ չէ, ապա նրան պատժել էլ, մեր՝ մարդկային օրենսդրությամբ, հնարավոր չէ։ Այսինքն, երբ նման գնահատական են տալիս, չգիտակցված արդարացնում են այդ մարդու անպատիժ լինելը տվյալ պահին։ (դե բացի սիրտ հանգտստացնելուց)։

Ու փաստորեն, եթե ես շատ հուսալի պնդեմ, որ մեկ ուրիշը մարդ է, ապա նրանք, օրինակ, կընտրեն այդ մարդուն պետական պաշտոն զբաղվեցնելու, որովհետեւ նա մարդ է, ու հետեւաբար չի անի որեւէ հանցավոր քայլ, իսկ եթե հանկարծ անի, կասենք, որ մարդ չէր։

Այսինքն, սենց գնահատական տալով, իրականում մենք թուլացնում ենք մեզ։ Ու ընտրությունների ժամանակ թեկնածուները գրկում ու համբուրում են երեխաներ, որ ցույց տան, թե ինչքան մարդ են իրենք, ու ժողովուրդն էլ վստահի։

Նույնը «թուրք» ասելու հետ է։ Դա նշանակում է, որ  մենք անտեղի, մեր սեփական սխալները բարդում են թուրքերի վրա, ու հեռանում ենք իրականությունից։

Իսկ իրականությունից հեռանալով ոչ մի խնդիր էլ չենք լուծի։

1 responses to “Ակնհայտի բանի մասին 2

  1. դե դա էժան մանիպուլյացիայի ձեւ է։
    հիմա չգիտեմ ինչքանով է ռեալ որ ժողովուրդը ընդհանուր առմամբ այնքան զարգացած լինի որ էժան մանիպուլյացիաների չգնա։
    սա քսանմեկերրորդ դարն է, ընդամենը, Հայաստան, ու տենց։

    Like

Թողնել մեկնաբանություն