կոտր*

շրթունքներդ կպել իրար, ու հաստատ որոշել են, որ էլ չեն բացվի, ու դու երբեք էլ որեւէ բառ չես արտասանի

երբ որ շփվում ես մարդկանց հետ, ովքեր արդեն ամեն ինչ ապրել են, տեսել են քեզնից առաջ,
ու ոնց որ չուզեն էլ բացվել, էլ ոչինչ տալ չուզեն,
ովքեր արդեն վաղուց հիասթափվել են զգացմունքներից, նվիրվելուց
ու երեւի ապրելուց էլ,
իսկ դու դեռ նոր պիտի ապրեիր ինչ֊որ բան, որ կարող ա կոտրվեիր, ոնց որ իրանք,
բայց կարող ա եւ չէ, կարող ա դու լինում էիր էն քչերից, ում բախտը բերել ա հենց առաջին անգամից
(ու եթե բախտդ չբերեց առաջին անգամ, ուրեմն պետք ա փաթթել էդ թեման, որովհետեւ ֆիգ թե հետո կբերի)
բայց նրանք, ում հետ շփվում ես, իրանք քո ապուշ ուրախությունը չեն հասկանում,
իրանք, իրանց կարծիքով լավ գիտեն հետո֊ն (ու հենց էդ պահին ամեն ինչ անում են, որ էն հետո֊ն որ իրանք էին պատկերացրել, ու որի պատճառով արդարացված ա իրանց կոտրվածությունը անպայման կատարվի, հակառակ դեպքում կոտրված ապրելը՝ իրանց կյանքի միակ իմաստը, հանկարծ ու կարող ա փոխվի)
իրանք քեզ զրկում են էն մի փոքր ուրախությունից անգամ, որ իրանք ունեցել են ու հետո կորցրել
իրանք էդ փոքրիկ ուրախությունն էլ չեն ուզում ունենան,
ու ոնց որ դու հիմա ապրես իրանց արդեն ապրած կյանքը
ոնց որ գծած ճանապարհով, ոտքերդ ինչ֊որ մեկի արդեն թողած հետքերին հարմարացնելով առաջ գնաս,
առաջ գնաս ուրիշի անցած ճանապարհով, որը քոնը չի հաստատ, ու քո ոտքերին հեչ չի համապաստախանում։
ոնց որ իրանք գիտակցաբար (չէ՞ որ դա արդեն ապրել են) քեզ տանեն կոտրվելու իրանց ճանապարհով,
մենակ թե, քանի որ իրանք գիտեն, թե առջեւում ինչ ա սպասում, նույնիսկ էն առաջին անգամվա ինչ֊որ լավ բանի ակնկալիք ունենալու զգացումից էլ զուրկ են հետդ անցնում էդ ճանապարհը, ուղղակի աշխատանք կատարելու նման,
կողքից, անմասնակից, ցույց են տալիս, թե ոնց ա լինում կյանքը,
ու դու էլ չես ապրում,
այլ կողքից նայում ես կյանքին։
բայց կոտրվելը կոտրվում ես
ու փաստորեն՝ առանց ապրելու։

Թողնել մեկնաբանություն