Իմաջինարիումի ու սատանայի մասին

Ուրեմն․
Իմաջինարիումը էն ֆիլմերից է, որ նայելուց լիքը ճնշվում ես, զգում ես, որ էդ եթե քո կողքին լիներ, կամ առավել եւս եթե դու հենց գլխավոր հերոսներից մեկը լինեիր կխեղդվեիր, սրտի նեղությունից կմեռնեիր։

Բայց դա մի կողմ, ես ուզում եմ խոսեմ էս ֆիլմի ամենասիրուն կերպարի՝ սատանայի մասին։ Ասենք էդքա՞ն լավը ։Ճ
Նախ նշեմ, որ էն հատվածներում, որտեղ սատանան է երեւում գրեթե միշտ բլյուզ է միանում, ու էդ հավես տրամադրություն է ստեղծում։

Բայց ամենակարեւոր բանը, որ կա, դա այն է, որ սատանան իմ կարծիքով ստեղ հեչ չար չի։ Այսինքն, ես ինչ֊որ մեկին չար եմ համարում այն դեպքում, երբ նա քո փոխարեն որոշում է ընդունում․ ի դեպ, անկախ նրանից դա լավ որոշում էր քեզ համար, թե ոչ։ Իսկ սատանան այստեղ, մարդկանց միշտ տալիս է ընտրելու հնարավորություն։ Մարդիկ ինքներն են ընտրում իրենց համար վատը։ Ինչպես ֆիլմի սկզբում երեւացող հարբեցող հերոսը, ով մահվանից փրկվեց խոստանալով, որ էլ չի խմի, իսկ փրկվելուց հետո վազեց մոտակա փաբը։

Ու էս գիծը ամբողջ ֆիլմի ընթացքում կար։
Հա, որպես վատ բնութագրող կողմ, դա սատանայի ազարտ, խաղ սիրելն էր, սակայն Պառնասը ինքն էլ էր սիրում խաղեր ու ազարտի մեջ էր ընկնում, ու այո, սատանան դրանից օգտվում էր։ Իմ կարծիքով, Պառնասի կերպարի էդ թույլ հատկությունների մեջ խտացված էր ամբողջ մարդկության թուլությունները։

Նաեւ, շատ սիրուն պահ կար, ֆիլմի սկզբում, երբ սատանան գալիս է Պառնասի մոտ։ Այդ ժամանակ տեղի է ունենում խոսակցությունը, որը այնքան բնորոշ է հավատացյալ մարդկանց, ովքեր հերքման մեջ էլ են ապացույց գտնում։

սատանա։ իսկ ի՞նչ եք դուք անում այստեղ։
Պառնաս։ Պատմում ենք պատմություններ։
սատանա։ Իսկ ի՞նչ պատմություններ
Պառնաս։ Պատմություններ, որոնք պահում են Երկիրը։ Պատմություններ, առանց որոնց ոչինչ չի լինի։
սատանա։ Դու ասացիր ոչի՞նչ։ Ուրեմն դու ասում ես, որ եթե հիմա դուք այստեղ դադարեք պատմություններ պատմել, էլ ոչինչ գոյություն չի՞ ունենա՝ տիեզերքը, մոլորակները․․․
Պառնաս։ Քիչ թե շատ այն է, ինչ նկատի ունեի։
սատանա։ Ու դու հավատո՞ւմ ես դրան։ Անհավատալի է։ Դու հավատո՞ւմ ես մի բանի, որը այդքան հեշտ է հերքել։
Պառնաս։  Էդպես չեմ կարծում։
սատանա։ Հասկանում եմ։

սատանան կանգնեցնում է պատմություն պատմողներին

սատանա։ Տե՛ս, պատմությունը էլ չի պատմվում, բայց մենք դեռ այստեղ ենք․ կրակը վառվում է, ձյունը գալիս է։ Ամեն ինչ իր տեղում է։ Ոչինչ չի փոխվել։ Մի վախեցիր, ծերուկ, ես ուզում եմ ազատել քեզ այդ անիմաստությունից։

Պառնաս։ Այս թռչունը նշան էր․․․ ես հասկացա․․․ դա նշան էր։ Ինչ֊որ մի տեղ կան այլ մարդիկ, ովքեր պատմություն են պատմում, որը հենց պահում է ամեն ինչ։ Մենք չենք կարող բոլորս միասին դադարել պատմություններ պատմել։

Մնացած կերպարները ինձ համար լրիվ երկրորդ պլան էին մղվել։ Օրինակ Պառնասի աղջիկը, ով այնքան էլ չէր հավատում հոր պատմություններին, կամ Անտոնը, ով կուրորեն հավատում էր։

Իսկ Պառնասը ինքը, ինչպես ասացի մարդկային թուլությունների խտացում էր, նրա ցանկությունները՝ հավերժ ապրել, ինչ֊որ խաղ հաղթել, ազարտի մեջ ընկնել, խիստ մարդկային են։

Իսկ նա, ում հետեւից երկար ժամանակ ընկել էր մահը, պարզապես լպրծուն տիպ էր, խոսելն անգամ ավելորդ է։

 

շարունակելի