Սոցիալական ցանցերի մասին

Ուրեմն․
Մարդկանց մեջ շատ տարածված կարծիք է, որ սոցիալական ցանցերը վատ են, ու հիմնականում բերում են էս պատճառները՝
0. դրանից կախվածություն է առաջանում,
1. անմիջական մարդկային շփումից հետ են սովորում
10.չեմ հիշում էլ ինչ ։Դ

Էս երկու հիշածա պատճառների մասին ասեմ, սենց․
0-ն սխալ է ձեւակերպված։ Եթե ֆբն դատարկ լիներ, ոչ մեկ էլ իրենից կախվածություն չէր ունենա, կախվածությունը մարդկային շփումից է, դրա կարիքից, ոչ թե ցանցից, ու ցանցը ընդամենը այդպիսի կապ ապահովելու արագ ու հարմար միջոց է։ Պետք չի թերագնահատել սոց․ ցանցերը։ Մեզանից ոչ ոք այդքան ընկերներ չէր ունենա, ինչքան հիմա ունի, եթե չլինեին սոց․ ցանցերը։ Հիմա ոմանք կասեն, դրանք «իսկական» ընկերներ չեն։ Այո, մի մասը «իսկական» չեն, նրանք ընդամենը ծանոթ են։ Իսկ ի՞նչ է, առաջ մարդկանց բոլոր ընկերները իսկական էին՞։

Ավելին, մենք հիմա մեր ընկերների մասին շատ ավելի շատ բան գիտենք։ Ես մարդկանց մասին, ում հետ հինգ տարի սովորել եմ, ոչինչ չգիտեի, բայց թվում էր, թե գիտեմ։ Իսկ սոց․ ցանցում ծանոթացած տաս օրվա մարդու մասին ավելի շատ բան գիտեմ։ Ու դա հիանալի է։ Հիմա մենք էլ ստիպված չենք մեր շփումը սահմանափակել դասարանցիներով ու բակի երեխաներով, որոնք ըստ էության ընտրվում են պատահականորեն։ Այլ ունենք մեզ նման մարդիկ գտնելու ավելի մեծ հնարավորություն։ Մեզ մերժված չզգալու հնարավորություն։ Այնպես որ, այդ կախվածությունը միայն նշանակում է, որ մարդիկ սիրում են շփվել, ու շփման կարիք ունեն, ու սոցիալ են, ոչ թե առանձնացած, փակ, իրենց կյանքը վարող։ Նրանք ավելի լավն են հասարակության համար։

1ը ընդհանրապես սուտ է։ Եթե այդպես լիներ, օրինակ, ֆորումներում ծանոթացողները ֆորումցիների հանդիպումներ չէին կազմազկերպի, չէին հանդիպի։ Սոց․ ցանցերում եղող մարդիկ ինձ ավելի մոտ են, քան նրանք, որ չկան։ Եղողները ավելի շփվող են, ավելի հետաքրքիր են։

Ու ի դեպ, ֆբն հիմա ավելի քան սոցիալ է։ Աջ անկյունում տեղադրված թայմլայնի շնորհիվ, դու տեսնում ես նաեւ քո ընկերների ընկերներին, ուրեմն նաեւ նոր մարդիկ հայտնաբերելու ավելի մեծ շանսեր ունես։

8 responses to “Սոցիալական ցանցերի մասին

  1. չէ. բայց քո տեքստերի կառուցվածը ճիշտ ակադեմիական տեքստի կառուցվածքի պահանջներին համապատասխան են: Դու միշտ ուղիղ գնում ես ինտրո, բոդի գծով, ու բոդիում բացում ես ինտրոյի կետերը, աջակցելով քո պատճառը օրինակով: Էտ են ուզում հենց :Ճ

    Like

  2. ա — իրականում դրանք սոցիալական ցանցեր չեն, այլ սպասարկիչներ։
    երեւի դիասպորան կարելի է ցանց անվանել, քանի որ սփռված է։

    բ — իմ խնդիրները սցանցերի հետ հիմնկանաում տեխնոլոգիական են․ ֆլեշ, ասենք։
    իսկ այն որ ամենուր լայք կա, ու պլյուսմեկ, ու թվիթ, որոնք փաստորեն դառնում են հետեւելու միջոց, ես սցանցերին չեմ մեղադրում։
    մենք որպես մարդկություն չենք մտածել դեռ ավելի ապակենտրոնացված ձեւ, որ ընդհանուր լայքերը հաշվենք։
    առաջ դա այցելությունների հաշվիչն էր, կամ մեկնաբանությունների քանակը, որոնք բնավ լայք չեն։ ամեն դեպքում լայքը ավելի լավ է, քան ոչ մի բանը։
    եթե մարդ չի ուզում որ իրեն հետեւեն, գոստեր կօգտագործի։

    գ — (այս կետը քո գրածի հաստատումն ու լրացումն է) առաջ մարդիկ պատահաբար հանդիպում էին ու կազմում այդ շփումը։ հետո, օրինակ, դասարանցիների հետ ավելի քիչ էին շփվում, ավելի շատ՝ խմբեցիների, հետո ավելի շատ գործընկերների։
    դա հենց դրանից էր որ տեխնիկապես, հենց տեխնիկապես, շփումը շարունակելու տարբերակ չունեին։
    օրինակ, սոց ցանցում լուսանկար կլցնեն, կամ կգրեն հիմար ստատուս, ու իրենց ընկերները արդեն գիտեն, որ դե սենց է, կամ նենց։
    իսկ առաջ այդպիսի մանրուքներ իմանալու համար, պետք է զանգեին, հանդիպեին։ իսկ զանգը այնպիսի բան չէ, որ շատ մարդու զանգես, կամ հանդիպես, ժամանակ էլ տեխնիկապես չի հերիքի։ ու տեխնոլոգիան այդ հարցը լուծում է։ տեխնիկական սահմանափակումները չքանում են, ու հնարավոր է ընտրել ում հետ ես ուզում այն սահմանափակ իրական ժամանակը ծախսես։

    ե — նրանք ով իրական կյանքում շփումից վախենում են, օնլայն շփումից էլ են վախենում։

    զ — ես կարծում եմ որ հասարակության մեջ կա վախ։
    վախը իրականում սոց ցանցերից չէ։
    վախը նրանից է, որ մարդիկ զգում են, որ նրանք կորցնում են մարդկային հատկանիշները, կորցնում են զգալու, խորանալու, սիրելու, մտածելու սովորությունը, ու դառնում են ավելի սպառող, առանց ծամելու կուլ տվող ամեն ինչը, դառնում են այնպիսին, ինչպիսին պետք է ժամանակակից ինդուստրիալ մեքենային։
    կյանքը որպես այնպիսին այնքան արժեք չէ ներկայացնում, տնային կենդանի պահելու տեղը մարդիկ այֆոն կառնեն, կամ մեքենա։

    քիչ թե շատ գիտնականներն ու արվեստագետներն են պաշտպանված վինտիկ լինելուց ու ռոբոտ դառնալուց արտասահմանում, մեզ մոտ՝ գրեթե ոչ ոք։
    ու դա զգում են մարդիկ, ու մտածում են դա մեկնաբանել, իսկ ինչ գիտեն առանց խորանալու, դա այն է, որ սպառումը նաեւ սոց ցանցերում է։

    նման սպառումը, երբ մարդ չգիտի ինչ անել ազատ ժամանակ, չի կենտրոնանում, չի կարող կենտրոնանալ, ու գիրք կարդալը նույնպես ավեիլ քան բարդ պրոցես է իր համար, հիմա նա կարող է միայն ստատուս կարդալ, ու նա կարդում է այն ինչ կարող է ընկալել։

    ու զգալով այդ դեհումանիզացիայի պատկերը, որոշ մարդիկ այն սխալ բացատրում են հենց սոց ցանցերի առկայությամբ, ոչ ընդհանուր պոստ ինդուստրիալ հասարակության խնդիրներով։

    իսկ ես կարծում եմ, որ սոց ցանցերը հենց այդ ռոբոտացման հակադիրն են։
    գուցե մարդիկ այնքան ժամանակ են անց կացնում, քանի որ դա մնում է միակ տարածքը (իսկ կապիտալը սիրում է մարդկանց հասարակական վայրերից զրկել) ուր մարդիկ դեռ այնքան էլ ռոբոտացված չեն, այնքան օտարացած չեն, ու կարողանում են որոշ չափով մարդ մնալ։

    Like

    • նախ, ասեմ, որ անպայման չի ստատուսները լինեն հիմար։ Հա, կան հիմար ստատուսներ, բայց ինձ հետաքրքիր են, նույնիսկ, երբեմն հիմար թվացողները։
      Հա, մարդիկ քիչ են լինկերով գնում սոց․ ցանցերում, լայքում են հիմնականում յութուբ լինկերը, որոնք հարյուր տարի է արդեն լսում են, ու նորից չեն էլ բացում նույնիսկ։
      Բայց հետաքրքիր բան է նկատվում հիմա։ Էն աջ կողմի թայմլայնը ակտիվացրել է փեյջերին հետեւելը։ Դա ուղղակի շատ լավ է։ Ու նաեւ, ֆեյսբուքներում, դեմոտիվատորներից հետո, հիմա շատ տարածված է տեքտսը նկարի վրա գրալը ։Դ ու զարմանալի է, բայց մարդիկ, նույն տեքստը նկարի վրա ավելի շատ են կարդում, քան առանց։
      Ես կարծում եմ, որ մարդիկ լավ բաներ կարող էին սովորել նույնիսկ բրազիլական սերիալներինց, ու հաստատ հիմար կոչված ստատուսներից էլ են սովորում։ Հիմա արդեն կատակները շատ ավելի արագ են տարածվում, իսկ կատակները, ամեն դեպքում, ուղեղի մարզանք են։ Հա, շատ են ծեծված, բայց դա ժամանակի հետ կուղղվի։
      Մարդիկ, նաեւ նոթերն են կարողանում կարդալ «ստիպել»։ Գրում են, հետո միլլիոն հոգու թեգում։ Դե, թեգվածներն էլ ինչ անեն՝ կարդում են։ Դա էլ է լավ։
      Մյուսը, մարդիկ իրարից գրել են սովորում։ Դա էլ է լավ։ Այն, որ մի ստատուսի ֆորմա է գալիս, սկսվող «էն, որ․․»-ով, ու հետո բոլորը տենց գրում են, որովհետեւ տենց հեշտ է գրել, դա էլի լավ է։ Դա ընդամենը անցողիկ մակարդակ է։
      Հա, ինչ վերաբերում է մարդկանց մեքենայացմանը, դա աշխարհի վերջին շատ նման վախ է։ Այդպիսի բան երբեք տեղի չի ունենա։ Ես լավատես չեմ, ես ուղղակի չեմ հորինում։ Ինչպես «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմում Ռուդոլֆի՝ «20 տարուց ոչինչ չի լինի, միմիայն հեռուստատեսություն, ոչ՝ կինո, ոչ՝ թատրոն, ոչինչ» պնդումն է հիմա ավելի քան ծիծաղելի, այնպես էլ, մի քանի տասնյակ տարի հետո, ծիծաղելի կլինի մարդկանց մեքենայացման խնդիրը։ Որովհետեւ այն ժամանակ հեռուստատեսությունն էր նոր, մարդիկ մտածում էին այն կգրավի աշխարհը, հիմա էլ կոմպերն են նոր։ Չեմ ասում նոր են ստեղծվել, այլ ասում եմ, կիրառվում են, հասանելի են, միայն հիմա։ Ու բնական են տենց վախերը, խիստ մարդկային։ Աուդիոգրքերից վախենալն էլ է խիստ մարդկային։
      Ես չեմ կարծում, թե երեխաները, որ իրենց մանկության տարիներին կխաղան նաեւ այֆոններով, կլինեն ավելի հետամնաց։ Ավելին, նրանց ուղեղը ավելի ճկուն կլինի։ Ու գուցե նախամարդն էլ, երբ հասնի ստեղ, մտածի, որ մենք հետամնաց ենք, որ մեր երեխաները խաղում են գունավոր փափուկ խղալիքներով, ոչ թե քարերով։

      Like

  3. > անպայման չի ստատուսները լինեն հիմար։
    իհարկե անպայման չէ։
    > որովհետեւ կարդալը, տեքստ պարս անելը, ավելի շատ overhead է պահանջում, քան նրանք սովոր են ուղեղը աշխատեցնել յութուբը։
    >Էն աջ կողմի թայմլայնը
    նույնը կարող էր լինել ձախ կողմից, կամ պարզապես մեջտեղում։
    այն որ քեզ դուր է գալիս աջ կողմի թայմլայնը նշանակում է որ դեմ չէիր լինի, պատիդ այդ ամենը լինի, երեւի։ հմ՞։
    ու այո, այսինչը ֆրենդվել է սրա հետ, կամ մեկնաբանել է նրան, այսինքն մեր շուրջը ինչ է կատարվում իմանալու տեխնոլոգիա պակասում էր օդնին, ուր հետո ավելացավ, փաստացի պակասում էր սցանցի հակում ունեցող ԿՄ-ին, ու այժմ պակասում է փլասին ու դիային։
    >Մյուսը, մարդիկ իրարից գրել են սովորում։
    չգիտեմ ինչքանով են սովորում, բայց երբ հետեւում են լավ գրող մարդու, նա նրանց դուր է գալիս, ինչ որ բան արթնացնում է իրենց մեջ։ ու այդ պատճառով սկսում են կարդալ եւ երբեմն գրելու փորձեր անում։
    ես մի անգամ գրել եմ որ մեր մատյանները համեմատում եմ միջնադարի շատ հասցեատերերով նամակների փոխանակությանը որ այն ժամանակվա մտավորականները սիրում էին։ կարծես դա էպիստոլյար էր կոչվում, ու բնութագրվում որպես հումանիստիկ։
    >Այդպիսի բան երբեք տեղի չի ունենա։
    ես կարծում եմ որ կոնկրետ մի եւրոպական երկիրը արդեն իսկ շատ ավելի մեքենայացված է, ու իր բնակիչները շատ ավելի ավտոմատացված, քան հայերը։
    դրա հարյուր տոկոսը որն է, չգիտեմ, մեր մոտ էլ բարդ է գնահատել սկալյար, բայց այն որ այդպիսի միտում կա, ես նկատում եմ։
    դու էլ կնկատես որ մարդիկ այնքան էլ չեն հետաքրքրվում մարդկանցով, ու ես այդ մասին եմ։
    >Ռուդոլֆի պնդումը
    Նա միակը չէր ով զգում էր, զգում էր նաեւ Բրեդբերին ով գրեց 451 ը ոչ անկապ։
    Այսպիսի բաներ կան, որ սկզբից գալիս են, թվում է թե, դա վերջն է, իսկ այն իր նիշան է զբաղեցնում, ընդամենը ինչ որ ժամանակ անց։
    Վիդեոն չի փոխարինի ֆոտոն, իսկ այ հեռուստատեսությունը թատրոնների մրցակիցը դարձել է, ո դա վատ չէ ես կարծում եմ։
    Առաջ մարդիկ երբ չգիտեին երեկոյան ինչ անել գնում էին համերգ, կամ թատրոն, հետո իրենց երեխաների անունները դնում էին Համլետ, իսկ հիմա՝ նայում են բրազիլական սերիալ ու անունը դնում են Իզաուրա։
    Բայց մեքենայացման վախը այդ մասին չէ։
    Այն մասին է, որ մենք անցում ենք կատարում կտրուկ, հստակ սահմանված կանոններով կարգերի, կանոններով, որ պիտի կատարվեն առանց մտածելու, որովհետեւ այդպես ընդհանուր առմամբ ավելի հեշտ է։
    որպես օրինակ կարող եմ բերել տնային պրովայդերների խիստ կանոնները, հաճախորդների հետ աշխատելու կարգերը։ դա անխուսափելի է, քանի որ փոքր խանութները ուր կոնկրետ հաճախորդը կարեւոր էր վերածվել են մեծ սուպերմարկետների, իսկ սեփական տուն ունեցողների քանակը նվազել է։
    Այդպես է կատարվում ամենուր։ Այդ ավտոմատացումը իր լավ կողմերն էլ ունի երբեմն։
    >բնական են տենց վախերը, խիստ մարդկային
    լրիվ բնական են։ բայց իրականում այո, վախենալու բան չկա։
    >որ իրենց մանկության տարիներին կխաղան նաեւ այֆոններով
    այստեղ բանալի բառը նաեւն էր։ նաեւ թե փոխարեն՞։ փոխարենը շուն ունենան, կունենան տամագոչի, այֆոն, ու խաղային պրիստավկա։
    դա շատ լավ է, բայց շունը անհամեմատելի հետք կթողնի իր հոգեւոր զարգացման վրա։
    իհարկե, լավ է որ երկուսն էլ լինեն՝ եւ թվային ավտոմատներ, եւ կենդանիներ։

    Like

    • >նույնը կարող էր լինել ձախ կողմից, կամ պարզապես մեջտեղում։
      չէ, նույնը իմ պատին չէի ուզի տեսնել, քանի որ դա չափազանվ շատ կլիներ, տեղ կզբաղեցներ, իսկ այնտեղ արագ իջնում է ու չի խանգարում հիմնական ֆիդին։
      >ես կարծում եմ որ կոնկրետ մի եւրոպական երկիրը արդեն իսկ շատ ավելի մեքենայացված է, ու իր բնակիչները շատ ավելի ավտոմատացված, քան հայերը։
      ես չեմ կարծում, թե նրանք տենցն են։ այսինքն հա, ինչ-որ բաներ մեքենայացված են, բայց դու էլ ես ասում, որ ասենք մարդիկ կան, որ երբ չունեն աշխատանք ավելի են զարգանում, ու չես գնացել, նրանց տներ չես մտել, ու չգիտես, թե նրանք ասենք չաշխատելով ու պետության հաշվին ապրելով ուրիշ ինչ զարգացում են ապրել։ Հետո իրենք ունեն հնարավորություն աշխարհով պտտվել, ու տեսնել ավելին։ ու հետեւաբար չմեքենայանալ։
      >տվն հեռացրել է թատրոնը
      տվն չի կարող, ու երբեք չի հեռացնի թատրոնը։ թատրոնը հեռացել է միայն այն մարդկանցից ումը երբեք էլ չի եղել։ Դրա համար ժամանակին Գավառի թատրոնում հիմար պիեսներ էին բեմադրում բացի Համլետից, որ մարդկանց բավարարի։ Պարզապես հիմա ավելի ընտրողաբար կլինեն թատրոնային պիեսների հանդեպ, իսկ այն հիմարներից, պարզապես տվշարք կանեն։
      > նաեւ թե փոխարեն
      նաեւ, որովհետեւ, ինչպես մեր գունավոր խաղալիքները մեզ համար երբեք չեն փոխարինել քարերը, այնպես էլ հետագա երեխաների համար չեն փոխարինի։ Որովհետեւ ամեն մեկն էլ իր տեղն ունի։ Պարզապես եթե ես փոքր տարիքում տենց սարքեր ունենայի, գուցե մի քիչ ավելի ուրիշը լինեի, լավ իմաստով։

      Like

Թողնել մեկնաբանություն