Սոցիալական ցանցերի մասին

Ուրեմն․
Մարդկանց մեջ շատ տարածված կարծիք է, որ սոցիալական ցանցերը վատ են, ու հիմնականում բերում են էս պատճառները՝
0. դրանից կախվածություն է առաջանում,
1. անմիջական մարդկային շփումից հետ են սովորում
10.չեմ հիշում էլ ինչ ։Դ

Էս երկու հիշածա պատճառների մասին ասեմ, սենց․
0-ն սխալ է ձեւակերպված։ Եթե ֆբն դատարկ լիներ, ոչ մեկ էլ իրենից կախվածություն չէր ունենա, կախվածությունը մարդկային շփումից է, դրա կարիքից, ոչ թե ցանցից, ու ցանցը ընդամենը այդպիսի կապ ապահովելու արագ ու հարմար միջոց է։ Պետք չի թերագնահատել սոց․ ցանցերը։ Մեզանից ոչ ոք այդքան ընկերներ չէր ունենա, ինչքան հիմա ունի, եթե չլինեին սոց․ ցանցերը։ Հիմա ոմանք կասեն, դրանք «իսկական» ընկերներ չեն։ Այո, մի մասը «իսկական» չեն, նրանք ընդամենը ծանոթ են։ Իսկ ի՞նչ է, առաջ մարդկանց բոլոր ընկերները իսկական էին՞։

Ավելին, մենք հիմա մեր ընկերների մասին շատ ավելի շատ բան գիտենք։ Ես մարդկանց մասին, ում հետ հինգ տարի սովորել եմ, ոչինչ չգիտեի, բայց թվում էր, թե գիտեմ։ Իսկ սոց․ ցանցում ծանոթացած տաս օրվա մարդու մասին ավելի շատ բան գիտեմ։ Ու դա հիանալի է։ Հիմա մենք էլ ստիպված չենք մեր շփումը սահմանափակել դասարանցիներով ու բակի երեխաներով, որոնք ըստ էության ընտրվում են պատահականորեն։ Այլ ունենք մեզ նման մարդիկ գտնելու ավելի մեծ հնարավորություն։ Մեզ մերժված չզգալու հնարավորություն։ Այնպես որ, այդ կախվածությունը միայն նշանակում է, որ մարդիկ սիրում են շփվել, ու շփման կարիք ունեն, ու սոցիալ են, ոչ թե առանձնացած, փակ, իրենց կյանքը վարող։ Նրանք ավելի լավն են հասարակության համար։

1ը ընդհանրապես սուտ է։ Եթե այդպես լիներ, օրինակ, ֆորումներում ծանոթացողները ֆորումցիների հանդիպումներ չէին կազմազկերպի, չէին հանդիպի։ Սոց․ ցանցերում եղող մարդիկ ինձ ավելի մոտ են, քան նրանք, որ չկան։ Եղողները ավելի շփվող են, ավելի հետաքրքիր են։

Ու ի դեպ, ֆբն հիմա ավելի քան սոցիալ է։ Աջ անկյունում տեղադրված թայմլայնի շնորհիվ, դու տեսնում ես նաեւ քո ընկերների ընկերներին, ուրեմն նաեւ նոր մարդիկ հայտնաբերելու ավելի մեծ շանսեր ունես։