Կոմիքսների փառատոնի մասին

Ուրեմն․
Ուզում եմ պատմել Պատկերապատման՝ կոմիքսների միջազգային փառատոնից, որ այս օրերին անցկացվում է Երեւանում։

Փառատոնը լավն է, երեկ չեմ կարողացել ներկա գտնվել, ասեմ այսօրվա տպավորություններս։
Սկսեմ Լորան Մելիքյանի՝ գերհերոսների (սուպերհերոսների) թեմայով դասախոսությունից։
Նա նախ «սահմանեց», թե ովքեր են գերհերոսները՝ գերհերոսները այն հերոսներն են, ովքեր ունեն գերմարդկային ընդունակություններ, ու օգտագործում են դրանք արդարություն հաստատելու, կամ մարդկանց ինչ֊որ վտանգավոր բաներից փրկելու համար։
Գերհերոսների համաշխարհային շրջապտույտը սկսվեց Սուպերմենի պատմությամբ։ Մելիքյանը զուգահեռ անցկացրեց սուպերմենի ու Մովսեսի միջեւ, մի քիչ ներկայացնելով պատմությունը։ Հետո, նա անցում արեց Ֆիլիպինների հայտնի կոմիքսներին։ Հատկանշական է, որ այնտեղ միշտ կին գերհերոսների էր կարելի հանդիպել։

Այդպիսի հերոսներ ունեն նաեւ Ճապոնիայում, Հնդկաստանում, Եգիպտոսում, Ալժիրում։
Բոլոր այդ երկրներում, գերհերոսների գործունեությունը կապվում է երկրում տիրող քաղաքական իրավիճակի հետ ու որպես կանոն, դրանք ունենում են ընդդիմադիր հայացքներ։
Նա պատմում էր, որ այդ գերհերոսների կերպարներով նույնիսկ մարդիկ փորձել են տարբեր երկրներում իրենց բակերում, թաղամասերում կարգուկանոն հաստատել, բայց արդյունքում հայտնվել են բանտերում կամ լավագույն դեպքում հիվանդանոցներում։

Ճապոնիայում հայտնի կոմիքսային հերոսներ Ռեյնջերները փրկում էին մարդկանց արհավիրքներից, ու Մելիքյանը ասում էր, որ փաստորեն ճապոնացիներին միշտ այդպիսի արհավիրքները հուզում էին։

Սփայդերմենի կերպարանքով Հնդկաստանում ունեն սփայդերմեն, ով օձերի միջոցով է տեղաշարժվում, ու օձեր է շպրտում, նաեւ ունի թույն։
«Կապիտան Ամերիկա» կոմիքսի հերոսն էլ էր շատ քաղաքականացված, նա նունիսկ Բուշի կառավարման ժամանակ հրաժարվել է Ամերիկայի քաղաքացիությունից։ «99ը» արաբական կոմիքսներին հետեւում է Բարաք Օբաման, ու իր քաղաքական ելույթներում երբեմն հղում անում դրա վրա։

Ֆրանսիական կոմիքսները ավելի երգիծական բնույթ են կրում։ Հայտնի կոմիքսային հերոս է Աստերիկսը, սակայն ֆրանսիացիները նրան կոմիքսային չեն համարում։ Այդպիսի հերոս է նաեւ Ֆանտոմասը։

Բայց ամենակարեւորը, պարզվում է, ռուսները ունեն ՍուպերՊուտին կոմիքսներ։ Մելիքյանը ասում էր, որ ինքը սկզբում չէր էլ մտածի, որ դա կարող է պետական նախաձեռնություն լինել, որովհետեւ, ըստ էության, դա նույնիսկ կարող է վիրավորական լինել, բայց այնտեղ հենց պետական է։

Իսկ սկզբում «Իմ Հայաստան» խորագրով ցուցահանդես էր, որին մասնակցում էին նաեւ շատ հայ պատկերապատողներ ի աշխատանքները,  գրառմանս մեջ ներառված նկարները հենց նրանց աշխատանքներից են։

Հետո, հյուրերը նկարում էին ցանկացողների համար ։Ճ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հ․Գ․ Մելիքյանը մի դասախոսության ժամանակ հարցրեց, թե արդյո՞ք մենք չունենք ՄակԲուք, որում լինի ոչ թե Վինդոուզ 7 այլ ՄակՕս։

7 responses to “Կոմիքսների փառատոնի մասին

  1. >գերհերոսների գործունեությունը կապվում է երկրում տիրող քաղաքական իրավիճակի հետ
    այսպիսի մի հերոս էր, ինձ թվում է գեր հերոս, ու նա իրոք գեր էր կարծես Յոթ սամուրայներ ֆիլմի Կամբեյի Սիմադան։ Դա ռեալիստիկ ֆիլմ է, ոչ մի պոեզիա, այն մասին ինչպես են հերոսները փորձում իրենց գտնել կիրառություն ոչ հեշտ ժամանակ երկրի համար։
    >«Կապիտան Ամերիկա» կոմիքսի հերոսն էլ էր շատ քաղաքականացված,
    Ի դեպ սա հայտնի ռուսական հոլովակ է գերհերոսների մասին։
    Հետաքրքիր փաստ․
    Նիլ Գեյմանը՝ Ամերիկյան աստվածներ ու Կոռալայն գրքերի հեղինակը, նաեւ կոմիկսների հեղինակ է, ու ամենահայտնին երեւի Ավազից մարդն է։
    Նաեւ Մումիները ոչ միայն գիրք այլ եւ կոմիկս են։ Ու նրանք շատ լավն են, փաստացի հիմա Ֆինլյանդիայի խորհրդանիշն են։

    Like

Թողնել մեկնաբանություն