Երեսպաշտության մասին

Երեսպաշտը այն մարդն է, ով սպանելով  իր  ծնողներին դատարանից ներողամտություն  է  հայցում,  որբ լինելու կապակցությամբ։ 

Աբրահամ Լինքոլն

Ուրեմն․
Սոց․ ցանցերը ու իմ բլոգը ինձ հնարավորություն են տալիս մարդկանց մի քիչ ավելի լավ ճանաչել, չնայած տարածված է պնդել, որ առցանց շփումը հեռացնում է մարդկանց։

Գուցե եւ ճիշտ է, ու ճանաչելու արդյունքում ես հեռանում եմ մարդկանցից, ինչեւ․․․

Ֆեյսբուքում, ինչպես եւ շատ տարբեր բլոգերում , հետեւելով, թե ով ինչ է լայքում, ուշադրությունս գրավում է այն, որ շատ մարդիկ լայքում են հենց այն գրառումները, որոնք լրիվ իրենց մասին են։  (Այսինքն, գրառումներ, որոնցում հեղինակները ինչ֊որ բացասական բան են գրում ինչ֊որ հատկանիշ ունեցողների մասին, կամ ինչ֊որ բան անողների մասին, իսկ լայքողը հենց այդպիսինն է)։Մեկ֊մեկ նույնիսկ հավանող մեկնաբանություն են թողնում, կամ ավելացնում հեղինակի ասածը։ Իհարկե, կարելի է մեկնաբանել դա, որ նրանք լրիվ այլ կերպ են հասկանում ասվածը, բայց ես այդ մեկնաբանությանը հակված չեմ։

Նրանք պարզապես ժամանակակից երեսպաշտներ են, իսկ երեսպաշտների մասին, Լինքոլնից լավ ոչ մեկ չի ասի։

10 responses to “Երեսպաշտության մասին

  1. երեկ դեբիլ , էսոօր երեսպաշտ , վաղը ինքնասիրահարված ապուշ, մյուս օրը կգրես որ ես լրիվ մանկամիտ երեխա եմ ու յո-յո-ն սարքել եմ կյանքիս նպատակ : Լավ ուրեմ ես էդքն կամ , որ քո բլոգում միշտ արդիական եմ հա?

    Like

    • ի դեպ, քո մեկնաբանությունների պատճառով, նրանք, ովքեր պիտի վերցնեին իրենց վրա այս գրառումը գուցե շփոթվեն, ու չվերցնեն։ այդ պատճառով ջնջում եմ, թողնում միայն այս մեկը, նորից նշելով, որ գրառումս քո մասին չէ, ու ես չունեմ թշնամիներ։ ։Ճ ու խնդրում եմ նոր մեկնաբանություններ, որոնք կապ չունեն գրառմանս հետ չանել։ միեւնույնն է դրանք կջնջվեն։

      Like

  2. ֆբ վերադառնալ, վեջին երկու օրվա մեկնաբանությունների ու լավ տրամադրության մասին գրառում անել, մի տեսակ ոնց-որ ինչ-որ բան ուզես հասկացնել։ ասում եմ, կարելի ա ուղղակի պարզ խոսել, ում ուղղված ա իրեն էլ ասել։ որովհետեւ եթե դու քո վերաբերմունքը հստակ ցույց չես տալիս, գրառում ես անում, որ որոշ մարդիկ իրենց վրա վերցնեն, երեսպաշտությունից ու ցավեցնելուց բողոքելը արդեն իր հերթին երեսպաշտություն ա դառնում։

    օրինակ ես մի քիչ ինձ վրա վերցրի, չնայած իմ մեկնաբանությունը վատ մտքով չէի արել, բայց դե կարող ա սխալ հասկացված լիներ։ ու տենց ցավոտ էր մի քիչ ։

    Like

    • ես ցավեցնելուց ու երեսպաշտությունից ի դեպ, չեմ բողոքում, փաստ եմ արձանագրում միայն, գնահատակ էլ չեմ տալիս, գնահատականները վաղուց արդեն տրվել են։
      ֆբ վերադառնում եմ ավելի անկարեւոր պատճառներով, ասենք՝ խմբի քեֆի մասին տեղեկություններ ստանալու, ու նման բաների․․․
      քեզնից բացի այլ մարդիկ էլ են այս երկու օրը մեկնաբանել ինձ, որոնք կապ չունեն երեսպաշտույթան գրառմանս հետ, սակայն ստատուսիս հետ կապ ունեն, նաեւ լիքը մեկնաբանություններ կան, որոնք ջնջվել են, տենց։

      կարծում եմ, ես բավականին պարզ եմ խոսում։ ու նենց չի, որ ինչ֊որ մեկին ինչ֊որ բան եմ ուզում հասկացնել։ ընդհանրապես, անձնավորված չեն գրառումներս, որովհետեւ իմ դիտարկումներում վերցնում եմ իմ կյանքում ինձ հանդիպած ամենատարբեր մարդկանց, ամենատարբեր դեպքեր, ու գրում եմ, ոչ թե անձերին կպնելու, այլ ավելի ընդհանրական փաստեր արձանագրելու համար։
      Քանի որ, իմ կարծիքով, եթե անձնավորված լինեն, դա կլինի շատ ցածր, բամբասկոտ, ինչ֊որ ռազբորկայոտ, ինչը ես հեչ չեմ սիրում, ու ինչը ոչ մի արժեք չունի գոյություն ունենալու, առավել եւս բլոգային գրառման տեսքով։

      Եւ ընդհանրապես, ինչպես ես նշեցի մի մեկնաբանություն վերեւ, ես չունեմ թշանիմներ, ու մարդիկ, ում վրա անձնապես կենտրոնացած լինեմ, ու ուղղեմ նրանց ուղղեմ գրառումներս։

      Like

    • ու իրականում ես սենց բաներից բավականին հոգնում եմ, որովհետեւ չեմ սիրում ինչ֊որ գրառում անելուց առաջ մտածել, թե ով իր վրա ոնց կվերցնի։ դա ճնշող է, ու չի տալիս ազատ մտածել ու արտահայտել կարծիքը։
      Բայ դեֆլթ, պետք չէ իմ գրառումները անձնական ընդունել, ու անձնական մեկնաբանություններ տալ։ Ես կապ չունեմ ձեր անձնականի հետ, ես միայն իմ տեսած մարդկանց հավաքական կերպարների մասին իմ դիտարկումներն եմ անում։

      Like

      • գիտեմ, գիտեմ, որ չես սիրում անձնավորել
        ես առավել եւս չեմ սիրում ինձ վրա վերցնել, քանի դեռ իմ անունը նշված չի լինում
        բայցեւայնպես, ուզեցի մեկնաբանել, ու ասել որ բայ դեֆոլթ քեզ լավ եմ վերաբերում ու եթե երբեւէ որեւէ հարցի շուրջ տարակարծություն ունենանք, բայց ես ընդունեմ քո տեսակետը, (լայքեմ։Ճ), չմտածես, որ դա երեսպաշտություն ա ։Ճ էդպես։

        Like

  3. Ալլահ, ինչի՞ են մարդիկ նման գրառումներն այդքան ծանր տանում:) երևի ես ինձ վրա չեմ վերցնում, դրա համար հետևս դաղված չի, բայց եկեք կողմնորոշվենք, էլի.
    — եթե հոդվածը ձեզ չի բնութագրում, կարող եք համաձայնել/չհամաձայնել, ձեր գործն է, միայն թե դեմքի հանգիստ արտահայտությամբ:
    — եթե հոդվածը ձեզ մոտ butthurt է առաջացնում, ապա միգուցե այն ցավոտ տեղի է կպել, իսկ եթե ավելի ուշադիր նայեք՝ միգուցե նույնիսկ ճիշտ է: Թե այս դեպքում հիպերկատաղի ռեակցիա տալն ինչով է արդարացվում, չեմ հասկանում:

    Like

  4. Մի տենդենց կա, ինձ բացում է. մարդկանց Ա խումբը Բ խմբի մասին սկսում է ագրեսիվ արտահայտվել, հետո Ա խմբի կամ նրան հարակից Գ խմբի մի խումբ անդամներ սկսում են պաշտպանել Բ խումբն ու Ա խմբի ժողովրդին մեղադրել սահմանափակ/ծայրահեղական գաղափարների մեջ, ինչից հետո Ա խմբի մի մասը Բ խմբի նկատմամբ փափկում է: Դրանից հետո հայտնվում են մարդիկ, որոնք հայտարարում են, որ Ա խումբը փափկել է ու դավաճանել իր իդեալներին:
    Կարճ ու կոնկրետ՝ haters gonna hate 😀

    Like

    • լավ ես ասում ։Ճ
      ագրեսիվության հետ կապված էլ, պետք է հասկանալ, թե ինչն է դրա պատճառը, ու ինչքանով է այն անձնավորված։ եթե ես նույնիսկ ինչ֊որ գրառումներում կտրուկ եմ լինում մարդկանց ինչ֊որ խբերի հանդեպ, շատ հաճախ, լինում է, որ այդ խմբի ինչ֊որ ներկայացուցիչների վրա դա չի տարածվում, որովհետեւ մարդուն մի հատկանիշով չեմ նայում, ու ինքը ունենում է շատ ավելի շատ այլ հատկանիշներ, որոնք գնահատում եմ։

      Like

Թողնել մեկնաբանություն