Երեսպաշտության մասին

Երեսպաշտը այն մարդն է, ով սպանելով  իր  ծնողներին դատարանից ներողամտություն  է  հայցում,  որբ լինելու կապակցությամբ։ 

Աբրահամ Լինքոլն

Ուրեմն․
Սոց․ ցանցերը ու իմ բլոգը ինձ հնարավորություն են տալիս մարդկանց մի քիչ ավելի լավ ճանաչել, չնայած տարածված է պնդել, որ առցանց շփումը հեռացնում է մարդկանց։

Գուցե եւ ճիշտ է, ու ճանաչելու արդյունքում ես հեռանում եմ մարդկանցից, ինչեւ․․․

Ֆեյսբուքում, ինչպես եւ շատ տարբեր բլոգերում , հետեւելով, թե ով ինչ է լայքում, ուշադրությունս գրավում է այն, որ շատ մարդիկ լայքում են հենց այն գրառումները, որոնք լրիվ իրենց մասին են։  (Այսինքն, գրառումներ, որոնցում հեղինակները ինչ֊որ բացասական բան են գրում ինչ֊որ հատկանիշ ունեցողների մասին, կամ ինչ֊որ բան անողների մասին, իսկ լայքողը հենց այդպիսինն է)։Մեկ֊մեկ նույնիսկ հավանող մեկնաբանություն են թողնում, կամ ավելացնում հեղինակի ասածը։ Իհարկե, կարելի է մեկնաբանել դա, որ նրանք լրիվ այլ կերպ են հասկանում ասվածը, բայց ես այդ մեկնաբանությանը հակված չեմ։

Նրանք պարզապես ժամանակակից երեսպաշտներ են, իսկ երեսպաշտների մասին, Լինքոլնից լավ ոչ մեկ չի ասի։