Ֆիլմերն ու 1920֊ականներին ապրելը

Ուրեմն․

Երբ նայում էի «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմը, լիքը հակասական զգացողություններ ունեի, ու ուզում էի գրել իր մասին, բայց տենց լրիվ չէի հասկացել ինչ էի ուզում ասել, մինչեւ

չտեսա «Հրակառքերը» ֆիլմը բրիտանական ֆիլմերի փառատոնին։

Ինձ շատ հաճելի էր նայել «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմը, ու այն, nր նա հետ է գնում 1920֊ականներ ու  հանդիպում է ՀեմինգուեյիՍքոթ Ֆիցջերալդի, ու էլի շատ հայտնի մարդկանց հետ։ Հիմա չեմ ուզում խորանալ, ֆիլմի մանրամասների մեջ, բայց ուզում եմ նշել, որ Վուդի Ալենը, ֆիլմում այդ հին ժամանակների հանդեպ, ամեն դեպքում, հաճելի տպավորություն էր ստեղծել, ու ես մեկ է, անկախ ամեն ինչից, կուզեի գնալ էդ ժամանակներ։
 Բայց հետո, երբ ես նայում էի «Հրակառքերը», 1924֊ի օլիմպիական խաղերով, ես հասկացա, թե ինչքան չէի ուզի լինել այն ժամանակներում։ Ինչքան ճնշող միջավայր էր։ Ինչքան ահավոր վիճակում էին այն ժամանակ կանայք։ Ինչ սարսափելի է որ նրանք  այդքան քիչ հնարավորություններ էին, այդքան սահմանափակ էին ու անտեղյակ։ Ու այնպես չի, որ տղամարդիկ էլ շատ զարգացած էին։ Առհասարակ ամեն ինչն էր ճնշող, նույնիսկ Ֆրանսիայի հյուրանոցը, որտեղ մնում էին մարզիկները։

Իսկ Ալենի ֆիլմում, ցուցադրված է, որ մթնոլորտը լրիվ ազատ էր, կանայք ազատ էին, ինչպես տղամարդիկ, ու լրիվ ցույց էր տված բոհեմի կյանքը, որը ահավոր գրավիչ է թվում։

Chariots of fire

Ու էդ սահմանափակությունը չես զգում, էն ճնշող ամեն ինչը չի զգացվում, այլ մի տեսակ կախարդական է թվում ամեն ինչ։ տենց շփում ունենալը մարդկանց հետ։ Մի տեսակ, ամեն ինչ, ոնց որ կեղծ լինի։ Ու նաեւ զգացմունքները պատշտոնական, զարմանալի պաշտոնական։

Կարծում եմ, որ «Հրակառքեր»֊ում ներկայացվածը ավելի մոտ է իրականության։ Այո, տարբերություն կա, որ նա Բրիտանիա է, իսկ նա Փարիզ, ու բրիտանացիները ավելի պահպանողական են, բայց ես կարծում եմ, որ մեկ է, ես չէի ուզի այդ ժամանակներում ապրել։ Ու «Կեսգիշերը Փարիզում»֊ում ես դեռ չէի զգում, թե իրենք ինչքան քիչ

տեխնոլոգիաներ ունեն, ու շփման ինչքան քիչ հնարավորություն, որովհետեւ Ալենը թույլ չի տվել, որ դա զգանք, որովհետեւ անկապ տղան, նույնիսկ այլ դարաշրջանից միանգամից եկել է ու ընկել է տենց լավ շրջապատ։

Ընդհանուր, ամբողջ ֆիլմի ժամանակ, նկատի ունեմ «Հրակառքերը» ֆիլմը, ես ահավոր ճնշված էի,  ու վախեցած, որ կարող է այն ժամանակ ծնվեի, ու չգիտակցեի, ինչ ահավոր ժամանակում եմ ես ծնվել ու գոհ լինեի կյանքից։